livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2019

vrach2013-ի աշխատանքային առաջին օրերին ՀՀ առողջապահության նախարարը իրեն պարտավորեցված էր համարել ՙտեղեկացնել՚ ազգաբնակչությանը, որ Հայաստանում մարդու օրգանների վաճառք չի իրականացվում: Այդ ՙխոստովանությանը՚ նախարարին պարտադրել էր սոցիալական ցանցերում տեղադրված տեսահոլովակը, որում ՀՀ քաղաքացի Կարո Կարապետյանը մեղադրում էր ՙՄարգարյան՚ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Օկոեւին եւ իրավապահ մարմիններին մարդու օրգանների վաճառքի մեջ:

Ըստ պարոն Կարապետյանի, նրա կնոջը 2008թ. հոկտեմբերի 30-ին վիրահատել էր Գեորգի Օկոեւը, ով առանց հիվանդի եւ նրա հարազատների համաձայնության հեռացրել էր կնոջ արգանդը, փողերը, ձվարանները, անփութորեն կարել միզածորանը...
Անհրաժեշտություն էր ծագել հեռացնել երիկամը: ՙՆաիրի՚ բժշկական կենտրոնում հեռացրել էին կնոջ երիկամը, սակայն այն այդպես էլ չէր վերադարձվել ընտանիքինª խախտելով նախապես կնքված պայմանագրի պահանջը:
2010թ հունիսին հարուցվել էր քրեական գործ, որը հետագայում կասեցվել էր: Հայրենական իրավապահ եւ դատական մարմինների գործունեության միակ արդյունքն այն է, որ ՀՀ քաղաքացին ամրապնդվել է այն համոզմունքի մեջ, որ արդարությունը, այն էª պատճառված վնասի փոխհատուցում եւ բժիշկ Գեորգի Օկոեւին պատասխանատվության ենթարկելը, գտնվում է Ստրասբուրգի միջազգային դատարանում...
Արդարություն ինչ-որ մի տեղ երեւի թե կա, սակայն հայկական հողում այսօր շատ ավելի արդիական է արդարադատության հարցը: Հիշենք...
2011թ. մարտի 22-ին, ՙՄոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում՚, ՙարգանդի միոմա՚ ախտորոշմամբ վիրահատվել էր 53-ամյա Թերեզա Սիմոնյանը: Հաջորդ օրը տիկին Թերեզան մահացել էր: ՙՄոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը՚ª նույն ՙՄարգարյան՚ հիվանդանոցն է, իսկ վիրաբույժըª Օկոյեւ-կրտսերըª գլխավոր բժշկի որդին: Այս դեպքի եւ դրա առնչությամբ հարուցված քրեական գործին ՙԻրավունքը՚ անցած տարի անդրադարձել էր առնվազն 4 անգամ: Տիկին Թերեզայի դեպքում էլ նրա ամուսինը եւ լրագրողը համարում են, որ թույլ էր տրվել բժշկական կոպիտ սխալ. վիրահատության սեղանին էր պառկեցվելª այդ պահին վիրահատության ոչ ենթակա անձը: ՙՄահվան պայմանագիր՚ պայմանական անվանմամբ քրեական այդ գործի վարույթն այսօր էլ գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, քանի որ այս դեպքում նույնպես բժշկական կորպորատիվ շահերը եւ իրավապահների տեւական անգործությունը հուշում է այն բանի մասին, որ Եվրոպական դատարանում կարող են հայտնվել ՙօկոյեւյան՚ 2 գործ: Նման պայմաններում պետք չէ, հավանաբար, մեղադրել ազգաբնակչությանը, որ նա պարզապես չի կարող հավատալ նախարարին. նրա դեպարտամենտում, այնուամենայնիվ, առուծախը ավելի քան հավանական է թվում մեր ՙվատառողջ՚ հասարակությանը...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում