livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

turistԱյն, որ յուրաքանչյուրս ցանկանում է իր հանգիստը հնարավորինս իդեալական դարձնել, նորություն չէ: Բայց, որ այդ հանգստի կազմակերպումը իսկական փորձանք կարող է դառնալ հանգստացողի գլխին, քչերն են տեղյակ: 


Նման հանգստի կազմակերպման չհաջողված դեպքի թերեւս անդրադառնալու առիթ ունեցել ենք: Շատերը կհիշեն, որ անցած տարի օգոստոսի 15-ին 70-80 անձինք մեկնել էին Շարմ-Էյլ-Շեյխ` յուրաքանչյուր տոմսի համար վճարելով 1300 դոլար: Սակայն ՙHappi voyage՚ տուրիստական կազմակերպությունը վերջին պահին հյուրանոցին հատկացվող գումարը չէր փոխանցել: Այն անձինք, ովքեր կարողացել էին հյուրանոց էին վարձել, իսկ, ովքեր գումար չէին ունեցել, մնացել էին օդից կախված: Եվ միայն դեսպանի միջամտությամբ մեր հայրենակիցները մի կերպ կարողացել էին դուրս գալ այդ մղձավանջից եւ հասնել Հայաստան: Սակայն նույնիսկ այս տուրիստական կազմակերպության փակվելը դաս չեղավ մնացած անբարեխիղճ տուրիստական ընկերությունների համար: Երեկ մեր խմբագրություն էին դիմել քաղաքացիներ, ովքեր ՙբախտ՚ էին ունեցել իրենց հանգիստը ՙվայելել՚ նույն Շարմ-Էյլ-Շեյխում: Այս անգամ արդեն մեկ այլ ՙFiesta tur՚ տուրիստական կազմակերպության միջոցով: Ու կրկին հյուրանոցին նորմալ չվճարելու արդյունքում հանգստացողները ստիպված են եղել, մեղմ ասած, սոված օրեր անցկացնել: Նույն ձեւով էլ չեն կարողացել վերադառնալ Հայաստան:Մենք կապ հաստատեցինք ՙFiesta tur՚ տուրիստական կազմակերպության հետ: Բարեհամբույր հեռախոսավարուհին միանգամից փոխեց իր վերաբերմունքը, երբ տեղեկացավ, որ լրագրող եմ, եւ ցանկանում եմ զրուցել տնօրենի հետ: Առանց վայրկյան իսկ կորցնելու ասաց, որ տնօրենը քաղաքում չէ եւ մեզ առաջարկեց խոսել տնօրենի տեղակալի հետ: Վերջինս մեզ տեղեկացրեց. ՙԱյսօր առավոտյան  ժամը 11:42 րոպեին չվերթը կայացել է, ուղեւորները տանն են: Դա ընդամենը տեխնիկական խնդիր էր, այժմ ուղեւորներն արդեն Երեւանում են՚: Իսկ երբ մենք փորձեցինք ճշտել, թե ինչ գնային պայմաններով են ուղեւորները մեկնել, արդյոք տեղյա±կ են եղել հատկացվող հյուրանոցի պայմաններին, մեր զրուցակիցը մեզնից նեղացած ասաց. ՙԿարծում եմ, կոռեկտ չի գումարի մասին խոսելը՚: Պահո, հետաքրքիր է սույն կազմակերպությունն իր հաճախորդների հետ զրուցելիս եւս գումարի մասին խոսելը կոռեկտ չի համարում: Հաստատ չէ: Արդյունքում, փաստորեն, մարդիկ վճարում են, բայց համապատասխան սպասարկում չեն ստանում: Տեսնես թե դա տուրիստական գործակալությունը կոռեկտ համարո±ւմ է: ՙԻ±նչ եք կարծում, ես ֆինանսական հարցերը ձեզ հետ քննարկելու իրավունք ունե±մ: Եթե ինչ-որ մեկը իր անձնական փողերով գնացել է շքեղ հյուրանոց է վարձել, դա մեզ չվերաբերվող հարց է: Իր կամքն է: Մեզ ոչ մեկ չի բողոքել՚: Իսկ երբ մենք փորձեցինք ճշտել, թե քանի օր է, ինչ հանգստի մեկնած անձինք ցանկանում են գան Հայաստան եւ այդպես էլ չի ստացվում, մեր զրուցակցի համբերությամ բաժակը լցվեց. ՙԳիտեք ինձ մոտ տպավորություն է, որ ես նստած եմ քննիչի սենյակում եւ ինձ հարցաքննում են: Ես խնդրում եմ ինձ պարտավորեցված հարցեր մի տվեք: Ես ձեզ կրկնում եմ բոլոր ուղեւորները գտնվել են այն պայմաններում, որտեղ պիտի գտնվեին, իսկ եթե մեկը իրեն ճոխություն է թույլ տվել, դա արդեն մեր պարտականությունների մեջ չի մտնում՚:Այսինքն ստացվում է, որ այս տուրիստական կազմակերպության որդեգրած քաղաքականությունն է հանգստի մեկնողներին սոված պահել, եւ վայն եկել նրան տարել է, ով կհամարձակվի իր սեփական գումարով այդ մղձավանջից դուրս գալ: Հա, վերջում էլ չմոռանանք, որ մեր պետությունը զբոսաշրջությունը հայտարարել է զարգացման նախապատվելի ուղղություն: Եթե զարգացում ասելով հասկանանք մարդկանցից առավելագույնս փող քամելու եւ վերցրածին միանգամայն անհամապատասխան ծառայություններ մատուցելը, ապա հաստատ այդ ոլորտը մեր երկրում արդեն իսկ դարձել է գերզարգացած:
ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում