eurovisionՎերջին շրջանում շատ է խոսվում Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի մասին: Սկզբնական շրջանում  Հայաստանը ներկայացուցնելու հավանական թեկնածուներ էին համարվում շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչն, այդ թվում` Լիլիթ Հովհաննիսյան, Լուսինե Աղաբեկյան և այլք: Սակայն,վերջին շրջանում կարծիքներ կան, որ Հայաստանը «Եվրոտեսսիլ 2013»-ին ներկայացնի երգչուհի Սիրուշոն: Այս մասին գրել է անգամ մրցույթի պաշտոնական կայքէջը: 


Sirusho

Լուրեր տարածվեցին, թե  իբրեւ  երգչուհին խոսելով այդ մասին նշել է, թե չի մասնակցելու մրցույթին: Սակայն, լուրը չի համապատասխանում իրականությանը: Սիրուշոյի PR մենեջեր ԱՐԵՎԻԿ ՈՒԴՈՒՄՅԱՆԸ ոչ հերքել, ոչ էլ հաստատել
 է մրցույթին Սիրուշոյի հավանական մասնակցության լուրը:

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար ԳՈՀԱՐ  ԳԱՍՊԱՐՅԱՆԸ  «Եվրատեսիլ »-ին Հայաստանի հնարավոր մասնակցի մասին խոսելով հետեւյալ մեկնաբանությունն է տվել. «Ներկայում Հանրային հեռուստաընկերությունում ներքին քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե ով է մասնակցելու «Եվրոտեսսիլ 2013»-ին:

Հենց դրա համար էլ կոչվում է ներքին քննարկում: Դրա համար էլ մենք չենք հայտնում այն մարդկանց անունները, ում քննարկում է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը»:

LilitԻսկ ահա երգչուհի ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ իր հնարավոր մասնակցության մասին հետյալ կերպ է արձագանքել. «Կասեմ, որ մինչև «Եվրատեսիլ» գնալը պետք է գնալ նյարդաբանի մոտ, որովհետև «Եվրատեսիլ»-ին մասնակցելու համար ամուր նյարդեր են պետք, իսկ ես դեռ նյարդաբանի մոտ չեմ գնացել, այսինքն` մինչև չհետազոտվեմ, չեմ կարող ասել»:

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ