livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2019

doriansԱրդեն հայտնի է,որ այս տարի «ԵՎՐԱՏԵՍԻԼ- 2013»-ին Հայաստանը կներկայացնի ԳՈՌ  ՍՈՒՋՅԱՆԸ:  «Դորիանս» ռոք-խմբի մեներգիչը Շվեդիայի Մալմո քաղաքում կայանալիք երգի մրցույթում ելույթ կունենա մայիսի 16-ին` 2-րդ կիսաեզրափակչում: Իսկ երգը, որով եվրատեսիլյան բեմում հանդես կգա մեր մասնակիցը, կընտրվի մարտի 2-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Այսօր Գոռ Սուջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Մենք՝ ԴՈՐԻԱՆՍՆԵՐՈՎ, այս տարի պաշտոնապես ներկայացնելու ենք Հայաստանը  «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում»:

Եվ ինչպես միշտ, այս տարի էլ լավ նորությունն իր հետ բերեց ե՛ւ շնորհավորական խոսքեր, ե՛ւ մեծ ուրախություն, ե՛ւ ինտրիգներ: Գոռի ֆեյսբուքյան էջում օգտատերը իրենց մեկնաբանություններում գրել էին. «Վերջապես Հայաստանից մի մասնակից , որն ունի ռեալ տաղանդ ու հարց չի առաջացնում ոչ ոքի մոտ»:

Օգտատերերից մեկն էլ. «Ժողովուրդ նոր կարդում էի հարցազրույցը: Հանրայինը Գոռին է ընտրել, բայց նա ասել է, որ Դորիանսով են մասնակցելու»:

Իսկ հաջորդն էլ. «Այս տարի Հայաստանը իրոք շատ տաղանդավոր մարդ է ներկայացնելու: Հպարտությամբ կարող ենք «Եվրոտեսիլ»  նայել: Ամենակարեւորը, որ ժողովուրդը վստահում է  «Դորիանսին»: Նա ապացուցել է իր առաջին տեղը ռոք ասպարեզում: Եվ որդեգրել է իր անփոխարինելի ձեռագիրը»:

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում