livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

donorՙԱյսօր Հայաստանում արդիական խնդիր է դիակային փոխպատվաստումը: Ըստ վիճակագրական տվյալների՝ եվրոպական երկրներում փոխպատվաստումների 70 տոկոսը դիակային է, 30 տոկոսը՝ կենդանի դոնորներից՚,- անդրադառնալով օրգանների փոխպատվաստմանը Հայաստանում՝ մեզ հետ զրույցում նշեց ՙԱրաբկիր՚ Բժշկական Համալիր-ԵԴԱԻ հեմոդիալիզի եւ երիկամի փոխպատվաստման բաժանմունքի պատասխանատու բժիշկ, երիկամի փոխպավաստման համակարգող ՀԵԼԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ: Ապա հավելեց.

-Մենք, ըստ էության, օրգաններ չենք ստանում, երիկամի փոխպատվաստման համար աղբյուր է հանդիսանում կենդանի ազգակից դոնորը: Մեզ համար կարեւոր է, որպեսզի վստահ լինենք, որ մի մարդուց մյուսին երիկամ փոխպատվաստելու մեջ առքուվաճառք չկա:

- Իսկ Ձեր կլինիկայում գրանցվել են նման դեպքեր, երբ խոսքը վերաբերվի օրգանների վաճառքին:

- Իհարկե, եղել են նման դեպքեր: Բայց մենք մերժել ենք, որովհետեւ ակնհայտորեն զգացվում էր, որ կան ֆինանսական հարցեր:

- Տարեկան քանի՞ փոխպատվաստում է իրականցվում ձեր կլինիկայում, եւ ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում իրականացվում է միայն երիկամի փոխպատվաստում: Դա պայմանավորված է մասնագետների պակասով, թե՞ այլ պատճառ կա:

- ՀՀ-ում տարեկան կատարվում է միջինը 8-12 հիվանդի երիկամի փոխպատվաստում: Երիկամը զույգ օրգան է, եւ մեկը հնարավոր է կենդանի դոնորից վերցնել, բայց, օրինակ, սիրտը հնարավոր չէ փոխպատվաստել, եթե դիակային փոխպատվաստում չկա: Թոքն էլ հնարավոր չէ, լյարդ` միայն մասնակի, բայց այստեղ եւս կան տեխնիկական խնդիրներ եւ մասնագետների պակաս: Եթե չկա դիակային փոխպատվաստում, սրտի տրանսպլանտացիայի մասին ընդհանրապես խոսք գնալ չի կարող:

- Կարո՞ղ եք նշել երիկամի փոխպատվաստման դրական եւ բացասական կողմերը:

- Ծրագրային հեմոդիալիզ ստացող հիվանդները շաբաթը 3 անգամ ստիպված հաճախում են հիվանդանոց, իսկ փոխպատվաստումից հետո տեղի է ունենում հիվանդների սոցիալական ադապտացիա. կարող են աշխատել, ապրել բնականոն կյանքով: Բացի այդ, մահացության տոկոսը դիալիզի ժամանակ ավելի բարձր է, քան փոխպատվաստման դեպքում: Սակայն պիտի նշեմ, որ փոխպատվաստված հիվանդը իր հետագա ողջ կյանքի ընթացքում խմում է դեղեր ¥իհարկե, սկզբնական շրջանում ավելի շատ քանակությամբ, հետո, աստիճանաբար փոքր չափաբաժնով, որոնք կարող են ակտիվացնել որոշ ինֆեկցիաներ:

- Ամերիկացի գիտնականները պարզել են, որ տարբեր օրգանների փոխպատվաստումից փոխպատվաստվողների մոտ կարող է քաղցկեղ առաջանալ, որքանո՞վ է դա հավաստի ըստ Ձեզ:

- Դա ոչ թե կոնկրետ փոխպատվաստման հետ է կապված, այլ կապված է նրա հետ, որ փոխպատվաստումից հետո բոլոր հիվանդները ստանում են իմուոսուպրեսիվ (իմունիտետը ընկճող) դեղամիջոցներ, որպեսզի օրգանիզմը չզգա, որ իրեն պատվաստված է դոնորական ՙօտար՚ օրգան: Իսկ երբ իմունիտետը ընկճվում է, ուռուցքային բջիջների աճը կարող է մի փոքր խթանվել, եւ բնական է, որ ուռուցքները իմունոսուպրեսիա ստացող հիվանդների մոտ համեմատաբար ավելի շատ են նկատվում, քան առողջ պոպուլյացիայում:

- Կարո՞ղ եք նշել փոխպատվաստվողների միջին տարիքը: Տղամարդիկ, թե՞ կանայք են ավելի շատ դիմում փոխպատվաստման, տարիքային ի՞նչ միտում է նկատվում այս շրջանում:

- Փոխպատվաստվող հիվանդների միջին տարիքը կազմում է 33 (13-ից 60 տարեկան), 69 տոկոսը կազմում են տղամարդիկ: Դոնորների  միջին տարիքը կազմում է 47 տարի, 67 տոկոսը կազմում են կանայք: Հիմնականում երիկամի դոնոր են հանդիսանում ծնողները, որոնք ունեն անսպառ ցանկություն, անչափ լավատես են, այս դեպքում վիրահատության արդյունքը գրեթե միշտ գերազանց է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ.
- Բայց, ամեն դեպքում, մեր երկրում մեկ անգամ չէ, որ շրջանառության մեջ են հայտնվել օրգաններ վաճառելու մասին խոսակցություններ: Ավելի կոնկրետ, որ եթե այլ օրգանները հիմնականում գնում են դուրս, սակայն երիկամները որոշակի չափով օգտագործվում են տեղում: Անգամ շրջանառվել են, այսպես ասած, անտուն մարդկանց կողմից սեփական երիկամը 5-10 հազար դոլարով վաճառելու մասին լուրեր: Եվ ավելին. կան նաեւ խոսակցություններ նման հարցերով հարուցված քրեական գործերի մասին:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում