livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

flora2012-ի  նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում մահացած Հայաստանի ժողովրդական արտիստ ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հարազատները պատրաստվում են դատական գործընթաց սկսել: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում բնակվող քրոջ որդին` Մանուկը:

Թե ում են պատրաստվում նրանք դատի տալ` հիվանդանոցի՞ն, թե՞ բժիշկներին երգչուհու քրոջ որդին չի հայտնել: Երգչուհու փաստաբանական գործերով զբաղվում է ազգությամբ հայ փաստաբան: Իսկ թե ի՞նչ է պարզել դատաբժշկական փորձաքննությունը, Մանուկը նշել է, որ դա ամբողջությամբ պատրաստ չէ:  Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները չեն շտապում նրա մահվան մեջ մեղավորներ փնտրել կամ անուններ հրապարակել, քանի որ վստահ չեն եւ փաստացի ապացույցներ չունեն. «մեղավորներին կորոշի դատարանը»: Բայց իրոք զարմանալի է, թե ինչպես կարող է լեղապարկի վիրահատության արդյունքում մարդը մահանալ, երբ նման վիրահատություններ անում են նույնիսկ ոչ զարգացած բժշկություն ունեցող երկրներում: Հարազատների հավաստմամբ Ֆլորա Մարտիրոսյանը  ընդհանրապես առողջական խնդիրներ չի ունեցել, «երբեւէ չեն հիշում, որ դեղ խմած լինի»։ Մանուկը  լրատվամիգոցներից մեկին հայտնել է, որ տիկին Ֆլորան շատ առողջ է եղել, ինչ-որ ցավեր ուներ, ու այդ պատճառով գնաց հիվանդանոց, որ ստուգվի, քարեր են հայտնաբերել, հեռացրել են, իսկ վիրահատության գնացել է «իր ոտքով», սակայն վիրահատությունից հետո նորից ինչ-որ ցավեր է ունեցել եւ դիմել է հիվանդանոց, այդ ժամանակ էլ տեղի է ունեցել ցավալի դեպքը:

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում