livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

goharԻսկական պատուհաս դարձած “Եվրատեսիլը” կրկին հանրության բուռն քննարկումների կիզակետում է: Ոմանք երջանկությունից ցնծում են, որ այս տարի Շվեդիայում կայանալիք “Եվրատեսիլի” ժամանակ Հայաստանը կներկայացնի Գոռ Սուջյանը, մյուսներն էլ վերլուծում ու ներկայացնում եվրատեսիլյան իրական պատկերը  կամ հայկական տարբերակը:

Հայերիս այս տարվա մասնակցությանը անդրադարձել է նաեւ թատերագետ ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում նշել է. “ “Կյանքի խոսք” աղանդը եւ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում են “Եվրատեսիլ-2013”-ի երգի մրցույթ: Երգն անպայմանորեն պետք է ունենա խառնիճաղանջ տեքստ, մի քանի օտարահունչ ձայնարկումներ եւ անհասկանալի ռիթմեր: Մասնակցել կարող են բոլոր կոմպոզիտորները, սակայն նախապատվությունը կտրվի Ալիկ Հարությունյանի եւ Գոհար Գասպարյանի մտերիմներին, մասնավորաբար հայ երգի նորագույն հանճար Վահրամ Պետրոսյանին… Մրցույթի դռները բաց են բոլորի առջեւՇտապե՛ք, խոստումները սահմանափակ են…”:

Ինչեւէ, աղանդավոր-տաղանդավոր հին ու նոր պատմությունը թողնելով մի կողմ՝ մեկնաբանությունները թողնում ենք ձեզ: Բայց, այն, որ “Եվրատեսիլիհայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը տարված իր մտերիմ-բարեկամներին իրազեկելու գործընթացով, երբեմն մոռանում է իր դերն այս մրցույթում, պարզից էլ պարզ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում