livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

Հունվարի 27-ին Թուրքիայի "Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսը" Ստամբուլի թաղամասերից մեկում բողոքի ակցիա է կազմակերպել, որի ժամանակ հնչել են կարգախոսներ` "հայ հարեւանիս չդիպչես", "ատելությունը ձեզ, մարդկությունը մեզ", "հայ ժողովրդի կողքին ենք"  եւ այլն: Հարկ է նկատել, որ երթին մասնակցել են մի շարք նախկին թուրք պատգամավորներ: Թե արդյոք նման ակցիաներն ի վիճակի են փոփոխություն մտցնել թուրք-հայ հարաբերությունների մեջ, թե, այնուամենայնիվ, թուրքը մնում է թուրք` փորձեցինք ճշտել թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻՑ, ինչպես նա նշեց.

- Մենք ոչ թե պետք է նման գնահատականներ տանք` թուրքը մնում է թուրք, այլ պետք է գնահատական տանք այն պետությանն ու հասարակությանը, որը հիմա ստեղծվել է Թուրքիայում:  Մեր ժողովուրդը դառը փորձ ունի` ցեղասպանությունը, որն իրականացվել է Օսմանյան կայսրություն ժամանակ: Ներկայիս թուրքական իշխանությունը չի ճանաչում ու չի դատապարտում այդ ոճիրը, որը եւ ապացուցում է, որ ներկայիս իշխանությունը միանում է դրան: Դա մի շատ կարեւոր հանգամանք է, որը թուրքական պետականությանն է բնութագրում: Մենք գիտենք, որ Թուրքիայի Հանրապետությունը դրանով չի սահմանափակվում, այլ ներկայում տանում է հարկադրման ու ճնշման քաղաքականություն հայերի դեմ` չհաստատելով դիվանագիտական հարաբերություններ, ճնշում գործադրելով մի շարք հարցերում: Այսինքն` հայոց պետականության նկատմամբ Թուրքիան շարունակում է այն քաղաքականությունը, որը տարել է Օսմայան կայսրությունը:

Մյուս հանգամանքը, որը կցանկանայի նշել, այն է, որ ներկայիս Թուրքիայի Հանրապետությունում անընդհատ տեղի են ունենում հայերի, հենց օրինակ` Հրանտ Դինքի սպանությունը: Նրանք կազմակերպվում են պետական ծառայության մեջ գտնվող մարդկանց կողմից, եւ պետությունն էլ չի գտնում իր մեջ ուժ` այդ հանցագործությունները կանխելու: Սա այն էր, ինչ վերաբերում էր թուրքական պետականությանը, իսկ ինչ վերաբերում է թուրք հասարակությանը, կասեմ, որ երկու միտում եմ տեսնում վերջին տարիներին, դրանք այն են, որ   հասարակության նեղ զսպանակող շրջանակ` մտավորականներ, հիմնականում ստամբուլյան, կարելի է ասել մայրաքաղաքային ներկայացուցիչները, ուսանողներ եւ այլք փորձում են հասկանալ ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Մենք տեսնում ենք, որ տվյալ մարդիկ ծանոթանալով իրականության հետ, անկախ իրենցից հասկանում են, որ նախնիները սխալ են եղել ու նրանց մեջ արթնանում է խիղճը: Վերջիններս փորձում են հայ ժողովրդից ներողություն խնդրել: Դա, իհարկե, շատ քիչ թվով մարդիկ են, իրենց իսկ նեղ կազմով ու շարժումով, բայց ամեն դեպքում նրանք զգալիորեն երեւում են, ու դա պետք է ողջունել:  Հասարակության մեջ մենք տեսնում ենք մեկ այլ միտում, որը արտահայտվում է նրանով, որ այն ատելությունը, որը կար հայերի ու քրիստոնյաների նկատմամբ, վերջին շրջանում անգամ ավելի է սրացել, արտահայտվում է հայերի նկատմամբ, օրինակ վերջին օրերի ոտնձգությունները: Մյուս կողմից էլ նկատելի է քրիստոնյաների վրա հարձակումները, օրինակ` 2007 թվականի դեպքը, որը նախապատրաստված ակցիա էր: Թուրք հասարակության մեջ կա ատելություն քրիստոնյաների ու հայերի հանդեպ: Հայերը նկատվում են թուրքերի կողմից ամենաչսիրված ժողովուրդներից մեկը:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում