vkaՙՎերջին շրջանում Արտաշատում մեծ դժգոհությունների ալիք են բարձրացրել տարածված աղանդները, մասնավորապես եհովայի վկաները եւ մորմոնները: Բացի այն, որ անկոչ հյուրի պես շրջում են տնից տուն, գյուղից գյուղ եւ փորձում խեղճ ապրող մարդկանց իրենց շարքերը համալրել,  այժմ էլ նոր մարտավարություն են մշակել իրենց համար, իբրեւ կարող են իրենց ազդեցությունն ունենալ դատական պրոցեսներին` հավաքվելով դատարանների բակերում եւ մեծ աղմուկ բարձրացնելով՚,- այս մասին մեզ տեղեկացրեց Արտաշատի մեր թղթակից Երվանդ Գալստյանը:

- Կոնկրետ որ դատարաններում եւ որ դատական նիստերին են փորձել խոչընդոտել:
- Առհասարակ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում, մասնավորապես Արտաշատ քաղաքում, որը գտնվում է Շահումյան 19 հասցեում: Նրանք, հավաքվելով դատարանի բակում, փորձում են ցանկացած դատական նիստ բոյկոտել իրենց, իբր այսպես կոչված միտինգներով: Նշածս, այպես կոչված, միտինգների ընթացքում նրանք անցորդներին բաժանում են թռուցիկներ, պաստառներ, որոնց վրա գրված է. ՙՄենք ենք դատարանը՚:


Մեր թղթակցի միջոցով վերոնշյալ տեղեկության վերաբերյալ առավել մանրամասներ փորձեցինք պարզել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ, ով հաստատեց տեղեկությունը` հավելելով.
- Նրանք, իհարկե, փորձում ամեն կերպ դժգոհություններ, ագրեսիա, անվստահություն առաջացնել մարդկանց մեջ դեպի դատարանը, բայց նրանց  չի հաջողվում, քանի որ մենք աշխատում ենք օրենքի սահմաններում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ