livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

axandՊարզվում է, հերթական աղանդն է գլուխ բարձրացել ու իր քայքայիչ գործունեությունն է ծավալում: Մեզ միայն "Կենդանի հավատքն" էր պակաս, սա էլ եկավ հիվանդներին բուժելու իր հիվանդագին հայտարարություններով:

Վերջիններս բավական գայթակղիչ հայտարարությամբ իրենց շարքերն են համալրում. "Աղոթելու ենք հիվանդների համար, բեր քո հիվանդին": Ի դեպ, աղանդն իրեն Ավետարանչական եկեղեցի է համարում, իսկ իրենց առաջնորդին հովիվ:avand1 Նրանք հավաքվում են "Սասունցի Դավիթ"արձանի մոտակայքում գտնվող իրենց կենտրոնում ու մարդկանց "զոմբիացնում"` խոսելով` աստվածային սիրուց, բայց իրականում փորձելով խարխլել Հայ Առաքելական եկեղեցու հիմքերը` սուտ հավատք քարոզում: Զարմանալիորեն, այսպես կոչված, վերոնշյալ աղանդի  հովվի` Արամ Ասատրյանի վարքագիծը, ինչու ոչ նաեւ արտաքին նմանություն ունի մեկ այլ "Կյանքի խոսք" կոչված աղանդի առաջնորդ Արթուր Սիմոնյանի հետ: Ստորեւ ներկայացնում ենք Ա.Ասատրյանի լուսանկարը եւ այն կազմակերպությունների անունները, որոնք զարմանալիորեն, կամա, թե ակամա հովանավորում են վերոնշյալ աղետ դարձած աղանդին:

Ի վերջո, եւս մեկ անգամ զգուշացնում ենք` հեռու մնալ այսպիսի զեղծարարներից, ովքեր եկեղեցու անվան տակ իրենց գրանտակեր գործունեությունն են ծավալում ու հաստացնում սեփական գրպանները: Ֆիզիկական հիվանդությունը բուժելու հույսով մի' շեղվեք ճշմարիտ ուղուց եւ մի' վարակեք նաեւ ձեր հոգիները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում