livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2019

music

Արդեն ներկայացրել էինք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում ներառել է նաեւ... ՙադրբեջանական՚ թառը: Թե որքանով է թառը ադրբեջանական երաժշտական գործիք, կասկածելի է ու զավեշտալի այնքան, որ չգիտես` լաս, թե խնդաս: Չէ որ թառը, եթե ոչ հայկական, ապա ընդհանուր արեւելյան երաժշտական գործիք է եւ բոլորովին կապ չունի մեր ոխերիմ հարեւանների հետ:

Եվ ահա, այդ, մեղմ ասած, զավեշտալի որոշմանը ՙԻՌԱՍ՚ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ իրանցի երաժշտագետ, Իրանի երաժշտագետների տան նախագահության անդամ, թառահար ԴԱՐՅՈՒՇ ՓԻՐՆԻԱՔԱՆԸ:

Այն հարցին, թե Ադրբեջանը պնդում է, որ թառը ներկայում տարածված է Ադրբեջանում, հետեւաբար, ադրբեջանական մշակույթի բաղկացուցիչ մաս է կազմում, իրանցի երաժշտագետը պատասխանել է. ՙԹառը դեռեւս գործածվում է Իրանում եւ նրա տարածքից դուրս չի եկել: Թառը պատմականորեն Իրանին պատկանող տարածքում է տարածում ունեցել, հետագայում է այդ տարածքն անջատվել Իրանից, ավելին` պատմական աղբյուրների համաձայն` Բաքվում թառ ընդհանրապես գոյություն չի ունեցել... Օրինակ, ջութակը կարող ենք կրկնօրինակել Իրանում, հետեւաբար պետք է ասենք, որ ջութակն իրանական է: Դրանք Ադրբեջանի ներկայացրած կեղծ պնդումներն են եւ ճշմարտացի չեն՚:

Իսկ իրանական ՙթաբնաք.իռ՚ կայքի հաղորդմամբ` իրանցի երաժշտագետ ԲԵՀՐՈՒԶ ՎԵՋԴԱՆԻՆ, վկայակոչելով թառի վերաբերյալ դեռեւս Աքեմենյան Կյուրոս Մեծ թագավորի ժամանակաշրջանից պահպանված արձանագրությունները, մասնավորապես նշել էր. ՙԱդրբեջանի կողմից թառի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին այն պարագայում է հայտ ներկայացվում, որ մինչեւ Ադրբեջանի Հանրապետության ի հայտ գալը Իրանը թառ ուներ: Ավելին` մինչեւ Թուրքմենչայի պայմանագիրը Ադրբեջանի ներկայիս տարածքն Իրանի մաս է կազմել՚:
Ավելորդ չենք համարում նշել, որ Ադրբեջանը, բացի իրանական երաժշտական գործիքներից, սեփականացնում է նաեւ իրանցի մեծանուն բանաստեղծներին եւ պատմական դեմքերին: Վերջերս Իրանի մշակույթի եւ իսլամական կողմնորոշման փոխնախարար Բահման Դարին

Իրանի պաշտոնական ՙԻՌՆԱ՚ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջեւիի արձանը Հռոմին նվիրելու փաստին, նշել էր. ՙՈրեւէ երկրի կողմից ուրիշի մշակութային արժեքներն իրեն վերագրելը վայել չէ: Ադրբեջանը, չունենալով մշակութային արժեքներ, ստիպված բռնագրավում է այլ երկրների մշակութային արժեքները: Ադրբեջանի նման քայլը բացի մշակութային գողությունից, ուրիշ այլ կերպ հնարավոր չէ որակել՚:
Իսկ մենք զարմանում ենք, որ մեր ոխերիմ հարեւանները սեփականացնում կամ ոչնչացնում են հայկական մշակութային արժեքները: Ինչպես ասում են` դա պարզապես ՙփիս խասյաթ է՚:

ՙՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՉԵՆ ՄԱՏՈՒՑՎՈՒՄ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐ, ՖԻԼՄԵՐ, ՈՐՏԵՂ ՉԱՐԸ ԿՀԱՂԹԻ ԲԱՐՈՒՆ՚

Շատերն են խոսում հեռուստասերիալների թողած վատ ազդեցության մասին, հատկապես անչափահասների դաստիարակության գործում: Սակայն քչերն են անդրադառնում մանկական հեռուստահաղորդումների թեմային: Եվ լավ է, որ այդ բացը փորձում են լրացնել: Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆԸ շեշտեց, որ հեռուստաընկերությունների մի մասը կա'մ ընդհանրապես չունի մանկական հաղորդումներ ու ծրագրեր, կա'մ ունեն մանկական ծրագրերի վերաբերյալ դիրքորոշում մեկ կամ երկու ծրագրերի տեսքով:


Ըստ սոցիոլոգի` մեզանում ֆինանսական պատճառով ոչ բոլոր ընտանիքներն են ի վիճակի իրենց երեխաներին տանել թատրոն, կինո, արվեստի դպրոցներ, ու այդ բացը պետք է լրացներ հեռուստատեսությունը, սակայն ստացվել է այնպես, որ փակվել է միակ մանկական հեռուստաալիքը` ՙՀայրենիքը՚, ու այդ դժվարին գործը կրելու պատասխանատվությունը ընկել է Հանրային ռադիոյի ուսերին:
Իսկ վերոնշյալ հաղորդումներին ՙորակական բարձր գնահատական չենք կարող տալ, ու ասել, թե դրանք բավարարում են լսարանի պահանջները՚, Սոցիոլոգը կարեւորեց հաղորդումները արդիական, երեխայի համար հետաքրքիր ու նորովի դարձնելու հանգամանքը:
Հոգեբան ԱՆԱՀԻՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ նույնպես կարեւորեց մանկական հաղորդումները երեխաների համար հետաքրքիր դարձնելու հանգամանքը. ՙՀեքիաթ են ուզում երեխաները, պետք է նորովի մատուցել, նոր չափանիշներով՚: Ըստ հոգեբանի, չկան դեռահասների համար նախատեսված մանկական հաղորդումներ, եւ դեռահասներն այդ արժեքների պակասի պատճառով տեղափոխվում են համացանց, որտեղ ՙհեշտությամբ ստանում են իրենց զարգացմանը չհամապատասխանող արժեքներ՚:


Մեր երեխաներին չեն մատուցվում մուլտֆիլմեր, ֆիլմեր, որտեղ չարը կհաղթի բարուն, փոխարենը ցուցադրվում են ենթագիտակցության խորը շերտերի վրա ազդող ֆիլմեր` առաջացնելով ագրեսիա:
Եվ երեխաների քննարկումների թեման դառնում են անճոռնի կերպարանքով արտասահմանյան մուլտֆիլմերի, ֆիլմերի ճղճղան կերպարները:
Ի դեպ, հեռուստաընկերությունները չեն մտածում նաեւ դպրոցական ուսումնական հաղորդումների մասին, որը եւս մեծ բացթողում է, որին կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում:

 ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում