livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

 

ment"Եթե համեմատենք վերջին տասնհինգ տարիների ընթացքում անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների վիճակագրությունը, ապա կհամոզվենք, որ 2012թ. աննախադեպ նվազում է արձանագրվել: 

2011թ. տասներկու ամիսների ընթացքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված 527 հանցագործության դեպք, իսկ 2012թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 414 դեպք: Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները նվազել են 113 դեպքով",- մեզ հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆԸ:

Շարունակելով խոսքը` նա ասաց.

- Նվազել է նաեւ հանցագործություն կատարած անչափահաս անձանց քանակը, որը, կարելի է ասել, ամենալավ ցուցանիշն է: Եթե 2011թ. հանցագործություն են կատարել 453 անչափահաս, ապա 2012թ. նրանք 349 են. հանցագործություն կատարած անչափահասների թիվը նվազել է 104-ով:

Նշեմ նաեւ, որ բոլոր մարզերում անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների նվազում է նկատվում: Բացի Երեւան քաղաքից, որտեղ հանցագործությունների թվաքանակը աճել է 26 դեպքով:

Նվազել են անչափահասների կողմից մարմնական վնասվածքներ հասցնելու, գողության, անձնական ունեցվածքի հափշտակության, կողոպուտի, ավազակության, թմրանյութի օգտագործման, ավտոմեքենա փախցնելու դեպքերը: Պետք է նշեմ, որ, իհարկե, կա նաեւ անչափահասների կողմից կատարվող որոշ հանցատեսակների աճ: Աճել են անչափահասների կողմից կատարվող խարդախության դեպքերը. 2011թ. եղել է 1-ը, 2012թ.` 5-ը:  Անչափահասների կողմից անօրինական զենքի կրման հայտնաբերման ուղղությամբ ոստիկանները իրականացնում են ամենօրյա հետեւողական կանխարգելիչ  աշխատանքներ, որի արդյունքում   2012թ. հայտնաբերվել է նման 11 դեպք, նախորդ տարվա 1-ի դիմաց:

- Ո՞րն է անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների հիմնական պատճառը, ի՞նչն է դրդում նրանց այդ քայլին: Սոցիալական պայմանները կարո՞ղ են պատճառ դառնալ:

- Մենք անչափահասի կողմից կատարված յուրաքանչյուր հանցագործություն ուսումնասիրում, վերլուծում ենք դրդող պատճառները, եւ շատ հազվադեպ, եզակի դեպքերում է, որ սոցիալական պայմաններն են հանցագործության պատճառ հանդիսանում: Հիմնականում ծնողների  անուշադրությունն է, ոչ լիարժեք դաստիարակությունը, երեխաների զբաղվածության պակասը: Կարծում եմ, որ նման հարց տալով կարող ենք վիրավորել նաեւ այն մարդկանց, ովքեր իսկապես գտնվում են ծանր սոցիալական վիճակում, բայց ում երեխաները դրական, հրաշալի վարքագիծ ունեն, իրենք ու իրենց երեխաները մեր պետության լավ քաղաքացիներն են:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում