livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

datՏավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հունվարի 17-ին դռնփակ դատաքննության արդյունքում 150 հազարական դրամի տուգանքի էր դատապարտել միջին տարիքի 2 տղամարդու՝ Ռոբերտ Հարությունյանին եւ  Սամվել Գրիգորյանին, նրանց մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով (նախատեսված հանցավոր արաք կատարելու համար):

Նկատի ունենալով, որ այդ հոդվածը ոչ այն է, ինչ՝ ՙՍեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ՚, եւ պատիժ է սահմանում նաեւ 2 տարի ազատազրկում, հասկանալի է դառնում, թե ինչու շատերի համար նշանակված պատիժը գնահատվեց որպես անհիմն մեղմ:

Ուսումնասիրելով սակայն քրեական գործի մեզ հասանելի նյութերը, մենք եզրակացրեցինք, որ պատիժը մեղադրյալներին նշանակված էր տեղի ունեցածին համաչափ: Սակայն առաջ եկավ մեկ այլ հարց. կայացվել էր, արդյոք, դատարանի կողմից այդ գործով լրացուցիչ որեւէ որոշում, որի անհրաժեշտությունը, առնվազն մեզ համար, ակնհայտ էր: Դատարանից տեղեկացանք, որ այդպիսին չէր եղել եւ դատավարության արդյունքներով այլ վարույթներ չեն հարուցվել: Մինչդեռ...

Մեղադրանքը այդ երկու անձանց վերաբերյալ նույնն էր: Նրանք 2011թ. դեկտեմբեր ամսից մինչեւ 2012թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում սեռական հարաբերություն էին ունեցել տասնվեց տարին չլրացած, 1996թ. նոյեմբերին ծնված մի աղջկա հետ: Քրեական գործն այդ փաստի կապակցությամբ հարուցվել էր 2012թ. մայիսին՝ տուժողի բողոքի հիման վրա:

Դատաքննության ժամանակ աղջիկը հայտնել էր, թե՝ ՙ2011թ. դեկտեմբերին Ռոբերտը եկել էր մեր տուն եւ խնդրել, որ գնա իրենց հողամասի առկա վագոն-տնակ: Ես գնացել էի պայմանավորված վայր եւ այնտեղ այդ անձն իմ հետ առաջին անգամ սեռական հարաբերություն է ունեցել: Ինձ հետ շատ կոպիտ էր վարվել, հանել շորերս: Ես գոռացել եմ, պաշտպանվել, օգնություն խնդրել, սակայն ինձ ոչ ոք չի լսել: Դրանից հետո նա ինձ վախեցրել է, որ կծեծի, եթե կատարածի մասին որեւէ մեկին հայտնեմ: Երկրորդ անգամ` 2012թ. հունվարին նա նույն ձեւով ինձ կանչել էր ու նորից նույն վայրում սեռական հարաբերություն ունեցել ինձ հետ: Վախեցել եմ, այդ պատճառով գնացել եմ: Երրորդ անգամ` 2012թ. փետրվարին էր: Այդ օրը երեկոյան նա եկել էր մեր տուն եւ հարցրել հորս գտնվելու վայրը: Պատասխանել եմ, որ գնացել է փայտ բերելու: Այդ ժամանակ Ռոբերտը ինձ ստիպել էր, որ գնամ հորս հետեւից, եւ ես վախենալով` գնացել եմ: Ճանապարհին ստիպել էր ինձ գնալ վագոն-տնակ, քիչ հետո ինքն էր եկել եւ սեռական հարաբերություն ունեցել... Մինչեւ հիմա ես վախենում եմ Ռոբերտից: Նրա հետ սեռական հարաբերություն եմ ունեցել՝ իմ կամքին հակառակ: Ռոբերտը նույնիսկ խփել էր ինձ, աչքիս շրջանում կապտուկ էր առաջացել: Ես մորս ստել էի, թե ընկել եմ: Անմեղությունից ինձ զրկել է Ռոբերտ Հարությունյանը...՚:  

Ինչ վերաբերում է Սամվելին, ապա նրա հետ սեքսուալ հարաբերությունները նույնպես սկսվել էին դեկտեմբերին: ՙՌոմանտիկ՚ այդ գիշերը աղջիկը դատարանին ներկայացրել էր հետեւյալ կերպ. ՙԴրանից հետո Ռոբերտը Սամվել Գրիգորյանի հետ եկել էր մեր տուն եւ ինձ ծանոթացրել Սամվելի հետ: Նոր տարին դիմավորելու համար Սամվելն ինձ տարել է իր տուն ու հետո վերադարձրել: Մի անգամ Սամվելը գիշերել էր մեր տանը: Այդ ժամանակ մայրս Սամվելին ասել էր, որ գիշերի ուրիշ սենյակում, սակայն Սամվելը գիշերել էր իմ սենյակում եւ ինձ հետ անկողին մտել: Առավոտյան մայրս տեսել էր, որ մենք միեւնույն անկողնում ենք...՚:

Դատարանը գտել էր, որ աղջիկը դատաքննության ժամանակ ստել էր եւ որ Ռոբերտ Հարությունյանի հետ նա սեռական հարաբերություն էր ունեցել իր կամքով, իսկ Սամվել Գրիգորյանի դեպքում հանցագործության կատարմանը նպաստել էին տուժողի ծնողները` նրան թույլ տալով իրենց տանը գիշերել իրենց անչափահաս աղջկա հետ...

Այստեղից էլ՝ մեղմ դատավճիռը: Չենք կարծում, որ տուժող կողմը կբողոքարկի այն, քանի որ առաջին ատյանի դատարանը ավելի քան մեղմ էր վերաբերվել հենց տուժողի ու նրա ծնողների նկատմամբ:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում