livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

balikՙՄիջազգային որդեգրումները Հայաստանում այս տարի նվազել են. եթե անցյալ տարի գրանցվել է 69 որդեգրում, ապա 2012թ.` 52: Ի տարբերություն այլ երկրների, մեզ մոտ որդեգրումը շատ քիչ է՚,- մեզ հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի տեղակալ ԱՐԳԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ:

Ապա շարունակեց.

-Հայաստանում հիմնականում որդեգրման ենթակա երեխաների մոտավոր տարիքը յոթ-ութ ամսականից մինչեւ տասնութ տարեկան է: Դժվար են որդեգրվում տասը-տասնմեկ տարեկանից բարձր երեխաները, բայց մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, որ այդ տարիքի երեխաներն էլ գտնեն իրենց տեղը կյանքում, ունենան ընտանիքներ: Հեշտ են որդեգրվում մինչեւ տասը տարեկան երեխաները. ընտանիքները ցանկանում են, որ իրենք իրենց ձեւով դաստիարակեն իրենց երեխաներին: Տեղական որդեգրումները կատարվում են ավելի պարզ ընթացակարգով` մարզպետարանների միջոցով: Իսկ օտարերկրյա որդեգրումները կատարվում են երկու փուլով: Նախ` որդեգրողները հաշվառվում են որպես որդեգրման ենթակա ծնողներ, որից հետո միայն նրանց իրավունք է տրվում որդեգրել երեխաներին:

- Որդեգրված երեխայի նկատմամբ վերահսկողություն իրականացվում է, առավել եւս, երբ նրան տանում են արտերկիր:

- Այո', իրականացվում է: Քանի որ մենք միացել ենք ՙԵրեխաների պաշտպանության եւ տեղական որդեգրման բնագավառում համագործակցության մասին՚ կոնվենցիային, եւ երբ, ըստ նույն կոնվենցիայի, ԱՆ-ն եղավ կենտրոնական մարմին, մենք ամեն տարի, սկսած անցած տարվանից, հաշվետվություններ ենք ուզում երեխաների վիճակի վերաբերյալ:

- Շատ են խոսակցություններն այն մասին, որ հաճախ  երեխաներին որդեգրում եւ տանում են արտերկիր` նրանց օրգանները դոնորային նպատակով վաճառելու համար: Ձեր պրակտիկայում նման դեպքերի ականատես եղե±լ եք:

- Այդ հարցը շատերին է հետաքրքրում, եւ այդ առումով կարող եմ ասել, որ այն ընտանիքները, որոնք Հայաստանից երեխա են որդեգրում, շատ ապահովված ընտանիքներ են, եւ դրա կարիքը չունեն բացարձակապես: Կան նաեւ ընտանիքներ, որոնք պարզապես ուզում են մի երեխայի եւս լավ կյանքով ապահովել` ունենալով իրենց հարազատ երեխային: Ասեմ նաեւ, որ որդեգրվող երեխաների մեծ մասը հատուկ կարիքավոր երեխաներ են, եւ, նրանց արտասահման տանելով, որդեգրող ծնողները կատարում են վիրահատություններ` սկսած գանգի ձեւից, վերջացրած սրտի արատով: Այնպես որ` մեր երեխաները շատ ապահով ձեռքերում են: Վերոնշյալ կոնվեցիայի շրջանակներում հնարավոր չէ, որ թրաֆիքինգի դեպքեր լինեն, որովհետեւ, ինչպես մենք ենք պատասխանատու, այնպես էլ մեր արտասահմանյան կոլեգաներն են պատասխանատու երեխայի ապահովության  համար: Այսինքն` ընտրել առավելագույնս բարվոք ընտանիք, որն արժանի է երեխա որդեգրելուն:

- Ո՞ր երկրներից են առավել հաճախ ցանկանում Հայաստանից երեխաներ որդեգրել:

- Հիմնականում երեխաներին որդեգրում եւ տանում են ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա:

- Իսկ որդեգրողի ազգությունը նշանակություն ունի՞:

- Մենք, իհարկե, չենք տարանջատում, բայց որդեգրող ծնողները հիմնականում հայեր են լինում:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում