livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

miss

Երկարատեւ դադարից հետո անցյալ տարի կայացած ՛Միսս Հայաստան՚ մրցույթը երկար ժամանակ մնաց հանրության քննարկման թեմա: Դրանից հետո համացանցում ամենաշատ դիտվածը համարվում էին մրցույթի նախընտրական փուլերում մասնակցող, իրենց ապագայում ՙՄիսս Հայաստան՚ պատկերացնող, բայց, ավաղ, գրագիտությամբ չփայլող շատ հայ աղջիկների մասին տեսանյութերը: Ընդ որում, այդ աղջիկները նույնիսկ չէին տարբերում հասակը քաշից: Ինչեւէ, նրանցից չարյաց փոքրագույնը՝ ԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, դարձավ ՙՄիսս Հայաստան 2012՚:

Համակերպվելով այս գաղափարի հետ՝ փորձեցինք մրցույթից մեկ տարի անց հարցազրույց ունենալ Աննա Առաքելյանի հետ, բայց հասկացանք, որ ավելի լավ է չունենանք ՙՄիսս Հայաստան՚, քան ունենանք մեկը, ով ստվեր կգցի տարբեր տարիներին ՙՄիսս Հայաստան՚ ճանաչված գեղեցկուհիների վրա:

Առաջին զանգից հետո մեր հարգարժան ՙՄիսսին՚ հարկավոր եղավ երկու օր, որպեսզի կողմնորոշվի՝ հարցազրույց տալիս է, թե՞ ոչ. կարծես անձնական առաջարկություն էինք անում իրեն եւ ոչ թե լուրջ հարցազրույցի հրավիրում: Ինչեւէ, երկու օր անց Ա. Առաքելյանն ասաց, որ խնդիր ունի ՙՄիսս Հայաստան՚ գործակալության հետ, ինչի համար հարցազրույց չի տալիս: Ինչպես մեզ հաջողվեց պարզել, ՙխնդիրը՚ վերջինիս վառ երեւակայության արդյունքն էր, ուստի կրկին զանգահարեցինք նրան:

- Աննա, գործակալությունից ասացին, որ խնդիր չունեք:

- Ո՞ւմ հետ եք խոսացել, ընենց հետաքրքիր ա:

- Կարծում եմ՝ կարեւոր չէ, կրկնում եմ՝ զանգահարել եմ գործակալություն եւ խոսել՝ ում հետ պետք է, որտեղից ասացին, որ Դուք ազատ եք եւ կարող եք հարցազրույցներ տալ:

- Ես էլ ասում եմ՝ խոսացել եմ իմ տնօրենի հետ, ու ինքը ասել ա, որ չտամ հարցազրույց:

- Ձեր տնօրենն ով է:

- Արիստակեսյան Կարենը: Շատ հետաքրքիր ա, որովհետեւ ինքը ինձ լրիվ ուրիշ պատասխան ա տվել:

- Այստեղից կարելի է ենթադրել, թե ՙՄիսս Հայաստանն՚ ինչ մակարդակ ունի:

- Էղավ, դուք կարող եք էդ կարծիքին մնալ:

Չնայած ՙՄիսս Հայաստան՚ մրցույթի կազմակերպիչները ջանացել են, որպեսզի եղածից ընտրեն լավագույնին, բայց, այնուամենայնիվ, մեզ համար այս զավեշտալի զրույցից հետո պարզ դարձավ, որ Աննան ոչնչով չէր տարբերվում մնացած մասնակիցներից: Մեզ մնում էր միայն դիմել ՙՄիսս Հայաստան՚ գործակալության տնօրեն ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻՆ.

- Պարո՛ն Արիստակեսյան, ինչո՞ւ եք արգելում ձեր ՙՄիսսին՚ հարցազրույցներ տալ:

- Իրեն հարցրեք, ես տեղյակ չեմ:

- Նա մեզ ասաց, որ Կարեն Արիստակեսյանն է արգելել հարցազրույց տալ:

- Այդպիսի բան հնարավոր չէ:

- Մոտ 5 րոպե առաջ ենք խոսել, ունենք ձայնագրություն, նա ասաց՝ իմ տնօրենն ինձ արգելել է հարցազրույցներ տալ:

- Երեւի նա չի ցանկանում: Ես որեւէ մեկին իրավունք չունեմ արգելելու հարցազրույց տալ:

- Կարո՞ղ ենք հասկանալ, ի վերջո, ի՞նչ է կատարվում:

- Ես էլ չեմ կարող հասկանալ, պիտի իրեն հարցնեք:

- Նա ասաց, որ իր տնօրենը՝ Դուք, արգելել եք:

- Ես իր տնօրենը չեմ, ես գործակալության տնօրենն եմ:

- Նա ասաց, որ գործակալության հետ խնդիր ունի, բայց Ձեր գործակալությունից պարզեցինք, որ նա ոչ մի խնդիր էլ չունի:

- Այո՛, ճիշտ են ասել, խնդիր չունի: Ես Ձեզ ասացի պաշտոնապես, որ ես չեմ արգելել նրան:

- Ինչ-որ կոնֆլիկտ ունեք նրա հետ:

- Ո՛չ, բացարձակապես:

- Բա Ձեր Միսսն է, չեք կարողանում պարզել, թե ի՞նչ խնդիր է:

- Ես, պարզապես հիմա թանգարանում եմ աշխատում եւ այլ խնդիրներով եմ զբաղված: Մրցույթից մրցույթ եմ առնչվում գործակալության հետ:

- Այսինքն, էլ կապ չունե՞ք գործակալության հետ:

- Ես գործակալության նախագահն եմ՝ հասարակական կարգով, բայց՝ մրցույթից- մրցույթ: Այնպես չէ, որ ես իր տնօրենն եմ կամ իրեն արգելել եմ  հարցազրույցներ տալ: Ընդհանրապես, մրցույթից-մրցույթ է այդ բոլորը տեղի ունենում: Պայմանագիր ունեինք, եւ իր ժամկետը արդեն լրացել է: Իսկ ինչ վերաբերում է իր հայտարարությանը, թե ես եմ արգելել, ապա, եթե ինքը ինչ-որ բան ունի ասելու, կարող է ասել, ո՞վ է իրեն արգելել: Ոչ մի բան չկա, որ ես արգելեմ, նա միշտ էլ հարցազրույցներ տվել է: Ընդ որում, հարցազրույցներ է տվել տարբեր ամսագրերի, որոնք այդքան էլ իմ սրտով չեն եղել: Կարծում եմ՝ ավելի լուրջ հարցազրույցներ է պետք տալ:

- Մենք էլ ուզում էինք լուրջ հարցազրույց ունենալ:

- Դե, ուզում է թող տա, ես հո իր փոխարեն չե՞մ կարող հարցերին պատասխանել: Կփորձեմ իր հետ խոսել, որ Ձեր հարցերին պատասխանի:

- Կներեք, բայց Ձեր ՙՄիսսն՚ էլ արդեն մեր խմբագրությանը չի հետաքրքրում:

Հ.Գ. Փաստորեն, հայտնի կատակը երբեմն դառնում է իրականություն, եւ մերօրյա ՙՄիսսերը՚ ոչ թե գեղեցկությունը գնահատողների, այլ շաուրմա սիրողների համար են:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում