livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

dat1Մեր վերջին համարներից մեկում ներկայացվել էր քրեական մի գործ, որով միջին տարիքի երկու տղամարդ դատապարտվել էին 150-հազարական դրամի տուգանքի` 15 տարեկան մի աղջկա հետ կենակցելու համար:

Նման մեկ այլ դեպք էլ ներկայացվել էր օրերս. 20 տարեկան պատանին կենակցել էր 14 տարեկան Գայանեի հետ:

Դատական գործից. ՙ2012թ. հոկտեմբերի սկզբներին պատանին ընկերություն անելու նպատակով ծանոթացել էր Բերդ քաղաքի անչափահաս բնակչուհի Գայանեի հետ: Նրանք ընկերություն են արել, որից հետո 2012թ. հոկտեմբերի 11-ին` երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում, գնացել են Բերդ քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզ, որի մուտքը շինվերանորոգման աշխատանքների հետեւանքով բաց է եղել եւ, մտնելով ներս, նախապես իմանալով, որ Գայանե Հովսեփի Հովսեփյանը 14 տարեկան է, առաջին հարկում գտնվող նստարանների վրա վերջինիս համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ՚:

Ընկերուհուն (համա բառեր ենք օգտագործում) ՙչմերժած՚ տղան դատապարտվել էր 6 ամիս ազատազրկման: Երկու գործերն էլ քննվել էին նույն մարզի` նույն քաղաքի դատարանում: Դիտարկենք դատավարական տարբերությունները:

Առաջին գործը քննվել էր դռնփակ դատական նիստում, երկրորդը` ՙհամեցեք` ով ցանկանում է՚:

Ի տարբերություն առաջինի, երկրորդ գործը քննվել էր արագացված կարգով: Դա նշանակում է, որ ՙհանցագործն՚ ընդունել էր մեղքը, զղջացել էր դրա համար, եւ, որ պատիժը կլինի ավելի մեղմ, քան, եթե դատաքննությունն իրականացվեր ընդհանուր կարգով:

Սխալվե՞լ էր արդյոք պատանին:

Հավանաբար` այո, սակայն ինձ` լրագրողիս ու իրավապաշտպանիս, մտահոգում է նաեւ այս գործը քննող դատավորի ՙներքին՚ համոզմունքը: Համաձայնենք, որ մեծ տարբերություն կա նրանում, թե ո՞վ է հանցագործը. պատանին, թե տարիքով գրեթե 2 անգամ մեծ տղամարդը: Մի դեպքում անչափահաս ՙհիմարիկին՚ միմյանց ՙպաս՚ էին տվել հասուն մարդիկ, մյուսում` միմյանց ցանկացել են 2 երեխաներ: Ինչո՞ւ երկրորդ դեպքում դատարանը համարել էր, թե պատանու ՙնկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով պետք է նշանակել ազատազրկում տեսակի պատիժ, քանի որ ազատազրկման հետ կապ չունեցող պատիժը չի կարող ծառայել պատժի նպատակներին՚:

Հասկանալի է, որ հասուն տղամարդու համար 150.000 դրամ տուգանքը կընկալվի որպես ՙթանկ հաճույք՚: Բայց 6 ամսվա ՙապաշխարումը՚ կալանավայրում կարող է անդառնալի հետեւանքներ թողնել պատանու հետագա ամբողջ կյանքի վրա: Միգուցե, ես սխալվում եմ, սակայն հուսով եմ, որ վերաքննիչ դատարանը կբավարարի պատանու խնդրանքը` պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում