livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

kimԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացել է ՙԳրեմմի՚ ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության 55-րդ արարողությունը: Եվ, ինչպես տեղեկացնում են  ամերիկյան լրատվամիջոցները, ՙԼավագույն դասական գործիքային սոլո ալբոմ՚ անվանակարգում հաղթող է ճանաչվել հայազգի աշխարհահռչակ ալտահար ՔԻՄ  ՔԱՇՔԱՇՅԱՆԸ` ՙKurtոg and Ligeti: Music For Viola՚ ալբոմով:

Երեւի աշխարհում շատ քիչ մարդ կգտնվի, ով լսած չլինի Քիմ Քարդաշյանի անունը, եւ ոմանց կթվա, որ  սխալ ենք գրել թե' ազգանունը, թե'մասնագիտությունը:
Ոմանք գուցե նաեւ ամաչելով են տալիս Քիմ Քարդաշյանի անունը, նշում ազգությունը` հիշելով նրա հայտնի տեսաֆիլմերն ու տեսահոլովակները: Ու նրանք հանգիստ շունչ քաշեցին` իմանալով, որ ունենք նաեւ մեկ այլ Քիմ, ում ազգանունը Քաշքաշյան է, ու նա հայտնի երաժիշտ է:
Ավելորդ չենք համարում ներկայացնել երաժշտի որոշ կենսագրական տվյալները: 61-ամյա Քիմ Քաշքաշյանը ծնվել ու մեծացել է Միչիգանում, ԱՄՆ: Ավարտել է Peabody կոնսերվատորիան, աշակերտել Վոլթր Տրեմփլերին եւ Քարեն Թութլին: Որպես մենակատար հանդես է գալիս Նյու Յորքի, Բեռլինի, Վիեննայի, Լոնդոնի, Միլանի Մյունխենի եւ Տոկիոյի նվագախմբերի հետ` Ռիկարդո Շայիի, Քրիստոֆ Էշենբախի, Ռիկարդո Մուտիի ու այլ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Մենահամերգներ է ունեցել Նյու Յորքում (Metropolitan Museum եւ 92nd Street ՙY՚), Բոստոնում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում, Փիթսբուրգում, Սան Ֆրանցիսկոյում, Քլիվլենդում, Լոս Անջելեսում: Աշխատել է բազմաթիվ կոմպոզիտորների հետ, այդ թվում` Բուխարդի, Գուբայդուլինայի, Գիա Կանչելիի, Պենդերեցկու, Պյարտի, Ջոլասի, Էթվոշի Կուրթագի ու Մանսուրյանի հետ:
2009-ի ՙԵրեւանյան՚ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում այցելել է Հայաստան, այստեղ խոստովանել, որ մեծ հաճույքով աշխատել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ: Նա վերադարձել է նաեւ 2012-ին` արդեն ՙԵրեւանյան հեռանկարներ՚ 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում: Երաժշտի նվագացանկում ընդգրկված են ինչպես դասական, այնպես էլ ջազային ու ժամանակակից գործեր:
Քաշքաշյանի կամերային համերգների գործընկերներն են դաշնակահար Ռոբերտ Լեւին եւ հարվածային գործիքների կատարող Ռոբին Շուլկովսկին: Հանդես է եկել ՙThe Tokyo, ՙGuarneri՚ եւ Galimir Quartet՚-ների հետ, ինչպես նաեւ եզակի կազմ ունեցող` Գիդոն Կրեմեր, Դանիել Փիլիպս, Քիմ Քաշքաշյան եւ Յո-Յո Մա քառյակով:

 

 ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում