livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

anjelaԱյդպիսին էր ամբաստանյալ Կարեն Արայանի եզրակացություններից մեկը, երբ հրապարակվել էր  ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Բոլորիս հայտնի է, որ վերադաս դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը, սակայն հայտնի չէր նման որոշման պատճառաբանությունը: Այսօր այն հայտնի է:

Ավելի ճիշտ` այսօր հայտնի է, որ Վերաքննիչ դատարանը պարզապես չի պատճառաբանել իր որոշումը: Ես պատրաստ եմ հում-հում ուտել... այն դատավորի պատմուճանը, ով կհայտարարի, որ իրեն վերաբերող մեղադրական դատավճիռը թողնվել է ուժի մեջ` հետեւյալ ՙպատճառաբանությամբ՚. ՙԱնդրադառնալով պաշտպանի վերաքննիչ բողոքով բերված փաստարկներին` Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ դրանք հիմնազուրկ են եւ չեն բխում քրեական գործի փաստական հանգամանքներից եւ հերքվում են գործով ձեռք բերված վերոհիշյալ ապացույցներով՚:

ՙՎերոհիշյալ ապացույցները՚` Առաջին ատյանի դատական ակտի ՙcopi-past՚-ն է` 25 էջից: Հետեւաբար, Վերաքննիչ դատարանը պարզապես ստել է, թե իր ակտը կայացրել էր` ՙհետազոտելով վերաքննիչ դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները՚:
Քրեական գործի վերաքննության միակ խնդիրն է` ստուգել եւ արտահայտել իր պատճառաբանված եզրակացությունը վերաքննիչ բողոքում ներկայացված դրույթների վերաբերյալ: Այնտեղ, օրինակի համար, հստակ նշված էր, որ տուժողներ Անժելա Սարգսյանի ցուցմունքից միանշանակորեն բխում էր, որ մեղադրյալ Կարեն Արայանի համար անհասանելի էր եղել ինտերնետային այն էջը, որում տեղադրվել էին նրա վերաբերյալ պոռնոլուսանկարները: Հետեւաբար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր առնվազն ՙբացատրել՚ Կարեն Արայանին, թե նա ինչպես է կարողացել տեղադրել այդ լուսանկարները` իր համար անհասանելի հանդիսացող էջում:

... Ընթերցողին չպետք է կաշկանդի այն, որ այս նյութի վերնագրում հարցական նշանը դրված է վերջին բառի` վերջին ձայնավորի վրա:
Ըստ իս, ավելի ճիշտ կլիներ այն դնել առաջին բառի վրա, քանի որ նոր բովանդակաթյամբ հարցին պատասխանելու համար անխուսափելի կլիներ պատասխանել ամիսներ առաջ առաջադրված, պարբերաբար կրկնված եւ այդպես էլ անպատասխան մնացած հարցին. ՙԻնչո՞ւ էր իրավաբանորեն ՙչխմազ՚ այս գործի ՙքավորը՚ դարձել ՀՀ գլխավոր դատախազությունը՚:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում