livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

qahana<<Չգիտեմ, թե ինչո՞ւ են մեր լրատվամիջոցները մեկի թունոտ գրածն իբրեւ բացարձակ ճշմարտություն ընդունում եւ ավելին` ջանադրաբար տարածում այն:

Հերթական գայթակղիչ առիթը` քար նետելու Հայ Եկեղեցու վրա, Մայր Աթոռի նոր բարեկարգ, ժամանակակից ավտոկանգառն է: Վերջինիս պահպանության եւ նրանից օգտվողների համար սահմանվել է նաեւ վճար: 10 րոպե կայանումն անվճար է, այնուհետեւ յուրաքանչյուր մեկ ժամվա համար 100 դրամ: Իսկ չարչրկվող 1500 դրամը սահմանված վճարվելիք միանվագ գումարն է այն պարագաներում, երբ կայանման կտրոնը փոխադրամիջոց վարողը կորցրել է եւ չի կարող ներկայացնել>>,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար ՏԵՐ ՎԱՀՐԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԸ`հավելելով, որ գոյացող գումարները, ինչպես եւ մոմավաճառությունից, գրավաճառությունից առաջացած եկամուտները ծառայում են միմիայն Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու առաքելության` սրբավայրերի պահպանության, քարոզչական, կրթական, սոցիալական ծրագրերի իրագործմանը:

Իր գրառման մեջ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նաեւ ընդգծել է.<<Ձեր վճարումը մի նվիրատվություն եւ փոքրիկ աջակցություն է այդ առաքելությանը: Գիտենալով հանդերձ, որ դա մի կաթիլ էլ չի կատարվող գործունեության եւ կարիքների հսկայական ծավալի մեջ, մի զլացեք այդ գիտակցությամբ կատարել ձեր ընծայաբերումը, որովհետեւ այդ գիտակցության դրսեւորումն է, որ հրաշքներ է գործում եւ ծնում մերօրյա բարերարներին: Եղեք այդպիսիններից մեկը, տրտնջալու, բողոքելու եւ քարկոծելու փոխարեն կանգնեք ձեր Եկեղեցու կողքին: Իսկ մնացյալ մեղադրանքները, շինծու պատմությունները պարզապես ֆանտաստիկայի ժանրից են, անձնական վիրավորանքներ հասցնելը` ամոթալի մի երեւույթ>>:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում