livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

sekta

"ՆՈՐԱՀԱՅՏ ԱՂԱՆԴԸ ԱՆՑՈՐԴՆԵՐԻՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՐԻՉՆԵՐ ԵՎ ԲՈՒԿԼԵՏՆԵՐ Է ԲԱԺԱՆՈՒՄ"Դժվար է պատկերացնել մեկ այլ երկիր, որ 1712 տարվա քրիստոնեական եկեղեցու պատմություն ունի, սակայն, որտեղ այդքան աղանդներ կան: Եվ ահա, օրերս Միրացյալ երիտասարդական Լիգա հասարակական կազմակերպությունը, (ՄԵԼ) լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ դրանց թիվն ավելացել է եւս մեկով` "Քրիստոսի Հայկական Եկեղեցի" անվանումով: Հայաստանում նորահայտ աղանդի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու ակնկալիքով դիմեցինք  ՄԵԼ-ի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանին, ով մասնավորապես նշեց.

- "Քրիստոսի Հայկական Եկեղեցի" աղանդը Հայաստան է ներթափանցել ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգից, որի ղեկավարն է Սարո Խաչիկյանը: Այդ կրոնական կազմակերպությունը համարվում է բապտիստական կազմակերպության ճյուղ: Այն ԱՄՆ-ում սկիզբ է առել 2001թ.-ից, իսկ Հայաստանում իր աղտնի գործունեությունը տարածել է դեռեւս 2010թ.-ից սկսած, եւ մինչեւ օրս gրանցված չէ: Փետրվարի մեկին Հայաստան էր ժամանել աղանդի պարգլուխը` Սարո Խաչիկյանը: Աղանդի հետեւորդները շրջում են տներով, փողոցներով: Մյուս աղանդավորներից կարելի է տարբեր էլ միայն մի բանով, նրանք անցորդներին թանկարժեք գրիչներ եւ բուկլետներ են բաժանում:

Վերջում Սեւակ Հովհաննիսյանը հավելեց.

- "Քրիստոսի Հայկական Եկեղեցի"-ն թերեւս ամենավտանգավոր աղանդն է: Այն Հայաստանում գործող մյուս աղանդների գլխավոր ֆինանսավորողն է, այդ թվում նաեւ "Կյանքի խոսք" աղանդի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում