livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

VANKՍյունիքի մարզի Արեւիս գյուղի մոտ գտնվող 5-6-րդ դարերով թվագրվող Թանահատի վանքը կանգնած է կործանման եզրին: Տասնամյակներ շարունակ պետության կողմից պահպանվող մշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված ճարտարապետական հուշարձանը կիսավեր վիճակում է. եթե 30 տարի առաջ գոնե մեկ կանգուն կամար կար, այսօր այն արդեն չկա. ընդամենը երեք կիսավեր պատեր են մնացել ու թափված քարեր:

Եկեղեցու վերջնական կործանման մասին ահազանգում է ՙՉենք լռելու՚ երիտասարդական նախաձեռնությունը: Ինչպես պարզել է լրատվամիջոցներից մեկը, այն ոչ թե տրված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, այլ գտնվում է Մշակույթի նախարարության հսկողության տակ: Լրատվամիջոցը չի ստացել նաեւ իր այն հարցի պատասխանը, թե ինչ աշխատանքներ են կատարում կամ կատարելու հուշարձանը կործանումից փրկելու համար: Մեզ նույնպես հետաքրքրեց այդ հարցը, որի պատասխանը կներկայացնենք առաջիկայում: Ի վերջո, նախ փրկենք մեզ մոտ եղած հուշարձանները կործանումից, ապա դատապարտենք մեր ոխերիմ հարեւանների՝ հայկական հուշարձանները ոչնչացնելու բարբարոսական արարքը:

Հիշեցնենք, որ Թանահատի վանքը 5-6-րդ դարերի հայկական ճարտարապետական հուշարձան է, Սյունիքի նշանավոր վանական համալիր, գտնվում է Արեւիս գյուղից հյուսիս՝ լեռնային բարձրադիր, տափարակ վայրում: Վանքի հիմնադրումը վերագրվում է 5-6-րդ դարերին: Ղեւոնդ Ալիշանը ենթադրում է, որ Թանահատի տեղում հեթանոսական շրջանում գոյություն է ունեցել Անահիտ աստվածուհու մեհյանը: Գլխավոր եկեղեցին կոչվում է սուրբ Ստեփանոս նախավկա: Այն դրսից ու ներսից սրբատաշ, խոշոր կարմրավուն քարից կառուցված բազիլիկ շինություն է: Եկեղեցին ունեցել է սրահ եւ ավանդատուն: Սյունասրահի խոյակները զարդարված են շուշանածաղիկներով: Վանքին կից պահպանվել է գերեզմանատունը՝ խաչքարերով ու տապանքարերով: Դրանցից մեկի վրա հազիվ նշմարվում են հայերեն եղծված գրեր:

1975թ. Թանահատի ավերակներում հայտնաբերվել է ուրարտերեն սեպագիր արձանագրություն՝ փորագրված բազալտե քարակոթողի երկու երեսին, որից մեկում քրիստոնեական շրջանում տաշվել եւ տեղում խաչ է քանդվել:

ԱՍՏՎԱԾԱԲԱՆԸ ՀԱԶԻՎ ԳԼՈՒԽ ԿՀԱՆԵՐ

Սովորաբար հայկական հուշարձանների ճակատագրով հետաքրքրվող հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ այս անգամ իր տեսաբլոգում պատմել է համշենահայերի ՙՎովա՚ համույթի մասին: ՙԱյս խումբն ամենավառ ապացույցն է այն բանի, որ հայ մշակույթ չի նշանակում անպայման քրիստոնեական: Հայ մարդը կարող է լինել մահմեդական եւ լավագույնս պահել ազգային մշակույթը: Դրա լավագույն օրինակն է ՙՎովա՚ համույթը՚,- մասնավորապես ասել է Սամվել Կարապետյանը: Համաձայն լինելով Ս. Կարապետյանի հետ՝ միայն հավելենք, որ իրենց քրիստոնյա ձեւացնող, այսպես ասած, շատ քաղաքական ու մշակութային գործիչների խորթ են ոչ միայն քրիստոնեական բարոյականությունը, արժեքները, այլ՝ ազգն ու ազգային արժեքները, որոնք մշակույթը դարձնում են ընդամենը քող իրենց ազգադավ գործունեությունը քողարկելու համար:

Այս ամենը մեզ հիշեցրեց նաեւ համշենահայերի հետ կապված մի պատմություն: Վերջին շրջանում համշենահայերի մոտ յուրահատուկ զարթոնք է նկատվում, եւ նրանցից շատերը դիմել էին Պոլսի պատրիարքարան՝ քրիստոնեություն ընդունելու խնդրանքով, սակայն նրանց մեծ մասն անմիջապես հրաժարվել է այդ մտքից: Բանն այն է, որ քրիստոնեություն ընդունելու համար համշենահայերին այնպիսի հանձնարարություններ են տվել, որ, երեւի թե, դրանցից աստվածաբանը հազիվ գլուխ կհաներ...


Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում