gwrԵրեկ Հանրային Հեռուստաընկերության հեռուստադահլիճում տեղի ունեցավ «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի հայաստանյան երգի ընտրությունը:

Առաջարկված 70-ն երգերից՝ Իսպանիա, Շվեդիա, Կանադա, Ռուսաստան ու Հայաստան, ընտրվել էին չորսը, որոնք համապատասխանում էին «Դորիանս» խմբի ոճին եւ ԳՈՌ ՍՈՒՋՅԱՆԻ ձայնային տվյալներին: Հեռուստադիտողի քվեարկության եւ ժուրիի ընտրության արդյունքում Հայաստանը Շվեդիայում հանդես է գալու «Lonely Planet» երգով: Երգի խոսքերի հեղինական է՝ Վարդան Զադոյանը, երաժշտության հեղինակը՝ Black Sabbath խմբի համահեղինակը:

ԳԱՅԱՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ