livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

tutki1Փետրվարի 28-ին Երեւանյան լճի մոտ մարմնավաճառները հերթական անգամ հաշիվներ են պարզել. ամենայն հավանականությամբ, ձմռան վերջին օրը նրանց մոտ գարնանային զարթոնք ու նոր կրքեր է արթնացրել:

Վերջիններիս վիճաբանությունը տեղի է ունեցել հաճախորդի պատճառով, որը սկսվել է ծեծկռտուքով եւ ավարտվել դանակահարությամբ: Դանակահարվածին տեղափոխել են հիվանդանոց, իսկ դանակահարողը, ով իր շրջապատում հայտնի է Սյուզի անունով, դեպքի վայրից դիմել է փախուստի: Սակայն ոստիկանությանը կարճ ժամանակահատվածում հաջողվել է հայտնաբերել իր ՙգործընկերների՚ շրջանում սկանդալային համարվող, հաճախակի վեճերի առիթ ստեղծող Սյուզիին: Ոստիկանությունում Սյուզին խոստովանական ցուցմունք է տվել, որից հետո ստորագրությամբ բաց է թողնվել: Մարմնավաճառների միջեւ ծագած վիճաբանության վերաբերյալ մանրամասներ փորձեցինք պարզել Երեւանյան լճի մարմնավաճառներից, ովքեր ականատեսն են եղել այդ, ինչպես վերջիններս են նշում, ՙբազարի՚:
Կառան այսպես ներկայացրեց այդ օրվա միջադեպը.
- Իննի կողմերն էր, կանգնած ասում-խոսում, ծիծաղում էինք: Սյուզկան մեզանից ամենաճարպիկն աª կլիենտուրայի առումով նկատի ունեմ: Իրա մշտական հաճախորդներից մեկն էր եկել, սկզբում երեւի իրան չէր նկատել, Անոյին կանչեց, երբ Սյուզին տեսավ, գժվեց: Անոյի մազերից բռնեց ու սկսեց քաշքշել, ու հենց ըտեղից տուրուդմբոցը սկսվեց: Երկուսն էլ իրար վիրավորում էին, մեկը մյուսից հետ չէր մնում: Չգիտեմª որտեղից էր Սյուզկայի մոտ դանակ, գոռգոռալու ժամանակ հա ասում էրª ՙկտամ կսպանեմ՚, ու պահի տակ չհասկացանք, թե ոնց դանակահարեց:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում