livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

katՍննդամթերքի անվտանգության հարցը միշտ էլ գտնվել է հանրության ուշադրության կենտրոնում, եւ ցանկացած դեպք, առավել եւս, եթե այն դժբախտ վերջաբան է ունենում, դառնում է բուռն քննարկման թեմա: Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում գրանցված երկվորյակների մահը ցնցեց շատերին:

Երկվորյակների ծնողների խոսքերով, մահացած նորածին Մերի եւ Մարիամ Վարդանյանները մինչեւ մահանալը շատ առողջ են եղել:  

Դեպքի օրը մայրը երեխաներին կերակրել է դեղատնից գնված մանկական չոր կաթնային կերով` ՙՆեստոժեն՚ ֆիրմայի արտադրանքով, որի արդյունքում էլ գրանցվել է դժբախտ դեպքը: Չոր կաթը առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության: Իսկ թե ինչ է պարզվել փորձաքննության արդյունքում, փորձեցինք պարզել ՍԱՊԾ մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանից, ով մասնավորապես նշեց.

-2013թ. փետրվարի 27-ին զույգ երեխաների մահվան ցավալի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող մթերքների փորձաքննությունը շարունակվում է:

Բացի այդ, առգրավվել եւ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է իրացման ցանցում առկա ՙՆեստոժեն՚ մանկական չոր կաթի փոշու փորձաքննություն: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են եւ երեխաների առողջության վրա որեւէ բացասական հետեւանք ունենալ չեն կարող: Փորձանմուշներ են վերցրել տարբեր խանութներից, փորձաքննությունը պարզել է, որ չոր կաթի փոշին անվտանգ է, ժամկետանց չի եղել:

- Պարոն Պապինյան, իսկ կոնկրետ այն տուփը, որով երեխաներին կերակրել են, փորձաքննություն անցե՞լ է:

- Այո՛, փորձաքննության է ենթարկվել ՙՆեստոժեն՚-ի այն տուփը, որից երեխաներին կերակրել են, դրանով զբաղվում են իրավապահ մարմինները, ստուգումները դեռեւս շարունակվում են:

Վերոնշյալի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու ակնկալիքով դիմեցինք նաեւ Ոստիկանության լրատվական ծառայություն, որտեղից տեղեկացանք, որ ՙՆեստոժեն՚ մանկական չոր կաթը, որից կերակրել են զույգերին, ուղարկված է փորձաքննության, սակայն արդյունքները դեռեւս հայտնի չեն:

- Պարոն Պիպոյան, վերջին երկու ամիսների ընթացքում, սննդամթերքի հետ կապված, ի՞նչ խախտումներ են արձանագրվել եւ կոնկրետ՝ ո՞ր սննդատեսակի:

- Վերջին դեպքը վերաբերում է շուկայում հայտնի որպես ՙԳետամեջ՚ ապրանքանիշին. սառեցված հավի արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է սալմոնելա տեսակի մանրէ: Իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ պատրաստի արտադրանքի մակնշումը կատարվում է թերի, արտադրամասի սանիտարական վիճակը անբավարար է, աշխատակիցները չունեն համապատասխան արտահագուստ, արտադրանքի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղերը կեղտոտ են, արտադրական տարածքը չունի օդափոխության բավարար համակարգ, արտադրատարածքները եւ արտադրանքի պահման սառնարաններն ու պահեստային մասը ապահովված չեն ջերմային ռեժիմի վերահսկման սարքավորումներով: Մսամթերքի մորթի եւ վերամշակման արտադրամասում աշխատող քառասուն յոթ աշխատակիցները չեն անցել պարբերական բժշկական զննություն:

Ելնելով վերը նշվածից՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջները, որոշել է արգելել ՙԳԵՏԱՄԵՋ՚ ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը եւ արտադրանքը դուրս հանել շրջանառությունից:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում