livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

Հասարակության շրջանում վերջին օրերի ընթացքում խոսակցություններ են շրջանառվում, որ Հայաստանում H1N1-ից (խոզի գրիպ) եւս մեկ մահացության դեպք է գրանցվել:

Խոսակցությունների հավաստիության մեջ համոզվելու համար դիմեցինք ՀՀ ԱՆ մամլո խոսնակ ԱՆԱՀԻՏ ՀԱՅԹԱՅԱՆԻՆ, ով հաստատեց լուրը հավելելով.

- Դեպքը տեղի է ունեցել մարտի 6-ին, մահացել է 58-ամյա մի տղամարդ, ով հոսպիտալացվել էր դեռեւս 2013-ի փետրվարի 28-ին: Հիվանդը բժշկական օգնության էր դիմել արդեն իսկ ծայրահեղ ծանր վիճակում եւ սուր շնչառական անբավարարությամբ: Նա ոչ միայն բավական ուշ էր դիմել բժշկական օգնության, այլեւ հրաժարվել էր հիվանդանոցային բուժումից: Չափազանց ծանր վիճակում հայտնվելուց հետո միայն շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր հիվանդանոց:

Ինչպես նշեց տիկին Հայթայանը.

- Դեռեւս շարունակվում է գրիպի եւ սուր շնչառական վարակների նկատմամբ մշտադիտարկումը: Ներկայումս հանրապետության մարզերում սուր շնչառական վարակներով 200 եւ թոքաբորբի թեթեւ ձեւով` 96 հիվանդներ են բուժում ստանում բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպություններում: Երեւանում բուժում են ստանում սուր շնչառական վարակներով 305 եւ թոքաբորբի թեթեւ ձեւով` 102 հիվանդ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում