livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

zakatՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում արձանագրվել են բոտուլիզմի դեպքեր:

Ըստ moh.am կայքի, փետրվարին Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում արձանագրված սննդային թունավորման՝ բոտուլիզմի դեպքը մարտի 4-ին ավարտվել է մահվան ելքով: Սննդային թունավորման պատճառ էր հանդիսացել փետրվարի 9-ին տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյի օգտագործումը: Չնայած երկարատև բուժմանը և բժիշկների ջանքերին` ցավոք նրա կյանքը չհաջողվեց փրկել:
Նույն լրահոսի փոխանցմամբ, մարտի 5-ին սննդային թունավորման` բոտուլիզ դեպք է արձանագրվել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պահածոյացված կարմիր պղպեղի օգտագործումն է: Հիվանդը դիմել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել է <<Արմենիա ՀԲԿ>>:
Հիվանդին անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ, վիճակը գնահատվում է միջին ծանրության, բուժումը շարունակվում է:

Ի՞ՆՉ Է ԲՈՏՈՒԼԻԶՄԸ
Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով: Այդ մասին գրում է ՀՀ առողջապահության նախարարության լրահոսը: Հիվանդության հարուցիչը կլոստրիդիում բոտուլինումն (Clostridium botulinum)-ն է, որը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ, սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի և այլ մթերքի վրա: Այդ հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, 20-370C ջերմաստիճան և 4.6-ից բարձր թթվայնություն (pH) ունեցող միջավայր, որտեղ սպորները վեր են ածվում վեգետատիվ ձևերի, բազմանում և արտադրում են թույն` բոտուլաթույն: Բոտուլաթույնով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հարուցիչը ոչնչանում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում` բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (1200-1300C) ազդեցության տակ: 

Հիվանդության գաղտնի շրջանը 2 ժամից մինչև 12 օր է: Կլինիկական հիմնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխում, փորկապություն, գլխապտույտ, տեսողության խանգարում, երկտեսություն, կոպի իջեցում (պտոզ), բբերի լայնացում, կլման ակտի խանգարում, ռնգախոսություն, խոսքի խանգարում, բերանի չորություն, սրտի աշխատանքի դանդաղում, շնչառության խանգարում, հավասարակողմ կաթված:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում