livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

blogger1Հիմա էլ մի նոր վիրուս է տարածվել համացանցով մեկ: Օր օրի սոցիալական ցանցերում քաղաքական, մշակութային եւ այլ ոլորտներում ճանաչված դեմքերի դեմ ոչինչ չասող, հայհոյախառը խմբեր են բացվում:

Վերջիններս պահանջում են այսինչին զրկել, այնինչին դատել, մեկ այլ երրորդին քարկոծել... ու այսպես շարունակ: Թեպետ, ի գիտություն նմանատիպ խմբերի ստեղծողների նշենք, որ ագրեսիայի մոտիվներով ստեղծված այդ խմբերին միանում են առավելագույնը 100-150 մարդ, ինչը երբեք չի կարող դառնալ հանրային պահանջ: Ինչեւէ, թե որքանո՞վ են լուրջ այսպիսի խմբերը եւ ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ, ՙԶարուհին՚ պարզեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, բլոգեր ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ.

-Այսպիսի խմբերի լրջությունը մի քիչ հարաբերական է:

Օրինակ, ֆեյսբուքյան խմբեր կան, որոնք կոնկրետ գործողությունների համար են բացված, ասենք, բնապահպանների եւ այլն, բայց կան խմբեր, որոնք ստեղծվում են որպես ՙժողովրդական կարծիքի՚ արտահայտում: Այդ տեսանկյունից, իհարկե, նմանատիպ խմբերը հետաքրքիր են, բայց ավելի շատ ցույց են տալիս, թե ինչ տրամադրություններ կան՝ կախված նրանից, թե խումբը որքանով է մեծ, ինչքան մարդ է ներգարվված եւ այլն: Հիմնականում այդ տիպի խմբերը ոչ թե կոնկրետ գործողությունների, այլ կարծիք արտահայտելու համար են:

- Պարոն Մարտիրոսյան, քանի որ սոցիալական ցանցերում չկա գրաքննություն, չկա էթիկայի պաշտպանություն եւ դաշտը բացարձակ անկառավարելի է, ինչպե՞ս պետք է պայքարել անձնական վիրավորանքներ պարունակող այդ խմբերի դեմ:

- Մենք խոսում ենք անձի պաշտպանության մասին, վերջիվերջո, նմանատիպ հարցերը կարող են նաեւ լուծվել դատարանի միջոցով: Իսկ մեր վերջին ատյանը հենց Եվրոպական դատարանն է: Սակայն, այնտեղ մոտեցումը միանշանակ է` պաշտոնյան, քաղաքական գործիչը ավելի քիչ իրավունքներ ունի պաշտպանվելու: Բայց, ընդունում եմ, որ նման խմբերում երբեմն չափն անցնում են եւ զուտ ՙՖեյսբուքի՚ դեպքում հնարավոր է ինչ-որ ձեւով բողոքարկել:

- Այսինքն՝ ֆեյսբուքյան ադմինիստրատորների՞ն պետք է դիմել:

- Այո, չնայած շատ քիչ է շանսը, որովհետեւ այդ վարկաբեկումը միշտ չէ, որ մինաշանակ կարելի է ձեւակերպել ու բացատրել արտասահմանյան ադմինիստրատորներին: Եթե ինչ-որ նկարների վերաբերյալ է խնդիրը, դա ավելի հեշտ է, ավելի ընկալելի է արտասահմանցի ադմինների համար:

- Փաստորեն, Ֆեյսբուքում խումբ փակելը գրեթե անհնարի՞ն է:

- Դե, իհարկե, լինում են դեպքեր, բայց այդ խումբը պետք է ակնհայտ ինչ-որ կանոններ խախտած լինի: Իսկ բոլորս էլ գիտեք, որ վարկաբեկելու ժամանակ կարելի է մարդուն վարկաբեկել այնպես, որ շատ ակնհայտ կանոններ չխախտվի: Ֆեյսբուքի ադմինիստրացիան ոչ հավես, ոչ ժամանակ ունի խորանալու թեմայի մեջ` հաշվի առնելով, որ այդտեղ միլիարդից ավելի օգտատեր կա:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում