livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

Oրեր առաջ դպրոցահասակ երեխաների ֆուտբոլային ակումբներից մեկում բաժանվել էին գրքույկներ: Դրանք աշխարհահռչակ ֆուտբոլիստների նկարներով, սակայն տարօրինակ, իբր աստվածաշնչյան, բովանդակությամբ գրքեր էին, որոնց առաջին մի քանի էջեն էին միայն վերաբերվում ֆուտբոլային կյանքին:

Հարկ է նկատել, որ գրքի վրա անգամ նշված չէ ոչ հասսցե, ոչ էլ հրատարակչության անվանումը: Այս յուրօրինակ ու այլասեռված աղանդավորության տարածման ձեւի մասին խոսեցինք Տեր Զաքարիա  քահանա Ավետիսյանի հետ.

՛՛Եթե խոսքը գնում է դպրոցներում գործող խմբակնեերի մասին միանշանակ կրթության նախարարը պարտավոր է օրենքի սահմաններում տվյալ դպրոցի տնօրենին ամենաքիչը գոնե կարգապահական տույժի ենթարկել, իսկ եթե ուղղակի մի խմբակ է բացվում ու դրա թույլտվությունն, համաձայնությունը ու փաստաթղթային հարցերն ինչ կարգով է լուծվում, ես դա չգիտեմ: Եթե իրոք նման խնդիր կա՝ պարտավոր ենք բարձրաձայնել համապատասխան մարմիններին, որպեսզի այս հարցը լուծվի: Իսկ դպրոցական տարիքի երեխաներին նման գրքեր բաժանելը ես մի բառով կարող եմ բնութագրել՝ մանկապղծություն: Ես չեմ կարողանում զանազանել բառի բուն իմաստով մանկապիղծ մարդուն՝ աղանդավոր մեկից, որը երեխային հոգին պղտորում է: Պետք է հիշել, որ առողջ մարմնում՝ առողջ հոգի պետք է լինի: Ապականումը՝ մնում է ապականում, ինչ տարբերութույն երեխայի հոգին են ապականում, իհարկե, կոպիտ է հնչում, թե մարմինը: Անշուշ մարմնի ու հոգում մեջ տարբերություն կա, սակայն այս պարագայում խնդիրն այլ հարթության մեջ է՛՛:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

P.S. Հարկ է նկատել, որ նման հակաքրիստոնեական ու հակասահմանադրական հոգեվորսության քայլերն առաջին անգամ չեն, որ իրականացվում են դեռ կյանք չմտած ու սեփական կրոնի մասին գիտելիքների մեծ պաշար չունեցող,տարիքով փոքր երեխաների միջոցով: Անգամ երեխաների պաշտպանության օրը կազմակերպվել էր բացօթյա համերգ, որի միջոցով փորձել էին երեխաներին ներքաշել իրենց շարքերը: Հայոց եկեղեցին ու պետականությունըհ խարխլող տարրերին մնում է հիշեցնել, որ նման տեսակի հոգեվորսությունը հավասար է անբարոյականության

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում