livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

ՙՍա առաջին դեպքն է, երբ հայկական կողմը որոշում է դատի տալ Ադրբեջանին՝ իր քաղաքացուն խոշտանգումների ենթարկելու համար: ՄԻԵԴ-ի որոշման կայացման համար մի քանի տարի կպահանջվի: Սակայն այն կդառնա նախադեպ այլ դեպքերի համար՚,- անդրադառնալով երկու տարի առաջ Ադրբեջանում գերի ընկած Արթուր Բադալյանի ՄԻԵԴ ուղարկված բողոքին, նշեց փաստաբան, այժմ նաեւ ԱԺ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ:

Փաստաբանի խոսքերով.

-Արթուրին պահելով գերության մեջ, ադրբեջանական կողմը խախտել է ՙՄարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերը եւ եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որի համաձայն` ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, առավել եւս՝ պատժի:

- Պարո՛ն Մարուքյան, դուք նշեցիք, որ Արթուր Բադալյանը ենթարկվել է խոշտանգումների, կոնկրետ ի՞նչպիսի անմարդկային վերաբերմունքների է արժանացել:

- Նախ, կուզենայի անդրադառնալ նրան, թե ինչպես է Արթուրը հայտնվել թշնամու ճիրաններում: Արթուրը, երկու տարի առաջ ընկերների հետ սունկ հավաքելու ժամանակ մոլորվելով Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզի անտառներում, անցել էր սահմանը: Նրա գտնվելու վայրի մասին ադրբեջանական իշխանությունները լռում էին, մինչեւ որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն գերեվարումից շուրջ մեկուկես տարի անց նրան հայտնաբերեց ադրբեջանական զորամասերից մեկում: Մինչ այդ նրա ընտանիքն ու Հայաստանի իշխանությունները տեղեկություններ չունեին Բադալյանի գտնվելու վայրի մասին: Ադրբեջանցիներն Արթուրին նախ տարել են սահմանակից գյուղի զորամաս, ապա` Ղազախ, Բաքու, հետո` նորից Ղազախ: Գերության քսաներկու ամիսների ընթացքում պաշտպանյալս հնարավորություն չի ունեցել որեւէ իրավական մարմնի պաշպանության մեխանիզմ օգտագործել Ադրբեջանի տարածքում եւ վիճարկել անազատության տակ գտնվելու հարցը` իր մնալու պայմանները:  Կցանկանայի ուշադրություն հրավիրել այն  հանգամանքի վրա, որ գերության ողջ ժամանակահատվածում Արթուրին պարբերաբար ծեծել են, ենթարկել ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների, ինչը հոգեբանական լուրջ խնդիրների առջեւ է կանգնեցրել նրան:

էլեկտրականություն են միացրել մատներից` ցավ պատճառելով նրան, հիմնականում պահել են քաղցած վիճակում, թույլ չեն տվել, որ նա հոգա բնական կարիքները: Շատ հաճախ  բնական կարիքները հոգացել է հենց այն խցում, որտեղ ապրել է: Գերու անձնական հիգիենան ապահովել են 2-3 ամիսը մեկ, դրսում, ցուրտ եղանակին՝ սառը ջրի շիթը պահելով նրա մարմնին:

Այս ամենը մինչ օրս խանգարում են նրան՝ լիարժեք ինտեգրվել հասարակություն: Անքուն գիշերները, անընդհատ խանգարող ձայները դաջվել են նրա հիշողության մեջ:

- Ի՞նչ վճիռ եք ակնկալում ՄԻԵԴ-ից, պարո՛ն Մարուքյան:

- Պաշտպանյալս ենթարկվել է խոշտանգումների, անազատության մեջ է պահվել՝ Ադրբեջանի օրենսդրության եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների եւ ազատությունների խախտումներով, որի համար ակնկալում եմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կճանաչի՝ կոնվենցիայի երրորդ հոդվածի (խոշտանգումների արգելում) եւ հինգերորդ հոդվածի` (անձի ազատության անձեռնմխելիության իրավունքների խախտում) համաձայն:  Բադալյանի առողջության վերաբերյալ, ինչպես նաեւ գերությանը առնչվող փաստաթղթերը  եւս կցված են է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված գործին: Ես հույս ունեմ, որ այս տարվա ընթացքում դատարանը վարույթ կընդունի դիմումը, քննելուց հետո էլ ի օգուտ Բադալյանի որոշում կկայացնի, քանի որ այս գործում կան աղաղակող խախտումներ: Նախ, Բադալյանը լինելով քաղաքացիական անձ, որպես զինվորական գերի է վերցվել եւ պահվել Ադրբեջանի տարբեր զորամասերում՝ առանց Ադրբեջանի իրավական ընթացակարգերի պահպանման: Այսինքն՝ նա դատարանի առաջ չի կանգնել, դատարանը նրան չի ազատազրկել, բայց նրան անօրինական, ապօրինի կերպով պահել են անազատության մեջ: Անազատության մեջ լինելով, նրան ստիպել են, որ նա ներկայանա՝ որպես զինվորական հետախույզ եւ ցուցմունքներ տա:

Հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 9-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը ընկերների հետ գնացել էր սունկ հավաքելու, Բերդի շրջանում առանձնանալով ընկերներից, մոլորվել ու թշնամու ձեռքն էր ընկել: Եվ միայն 2011թ.-ի մարտ ամսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ է ազատվել գերությունից եւ վերադառձել հայրենիք:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում