livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019

gomikiՀամահայկական խնդիրների "Արեգ" գիտավերլուծական կենտրոնը եւ "Հայի միտք" հասարակական կազմակերպությունը մարտի 26-ին կազմակերպում են քննարկում` պետական մարմինների ներկայացուցիչների, աստվածաբանների, եկեղեցու ներկայացուցիչների, սոցիոլոգների, հասարակական կազմակերպությունների, մշակույթի գործիչների մասնակցությամբ: Քննարկման թեման է ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի կողմից այս տարի կազմած "Խտրականության դեմ" օրինագծի խտրականությունների դրսեւորումների ցանկում սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության ընդգրկման վտանգավոր նախադեպն է, որով փորձ է արվում պաշտպանել եւ անգամ արտոնյալ կարգավիճակով օժտել "սեռական փոքրամասնություն" կոչեցյալներին:

"Արեգ" գիտավերլուծական կենտրոնի տնօրեն` տեխ.գ.թ. Աշոտ Կարապետյանի համոզմամբ. "Սույն օրինագիծը Հայաստան երկիրը կանգնեցնում է մի կողմից` քրիստոնեական արժեհամակարգի, մյուս կողմից` ներկայումս Արեւմուտքն ալեկոծող, այսպես կոչված, սեքսուալ հեղափոխության ընտրության առջեւ:
Նման օրինագծի ընդունումը երբեմնի քրիստոնյա Արեւմուտքին "պարգեւել է" բազմաթիվ համասեռամոլ քաղաքագլուխներ, Իսլանդիայում` լեսբուհի վարչապետ,   Գերմանիայում` համասեռամոլ արտգործնախարար, ամերիկյան բանակին` անասնապղծության օրինականացում:
Իսկ առջեւում մանկապղծության, մերձավոր ազգականների հետ ամուսնության եւ այլ ապականիչ "նորամուծությունների" օրինականացումն է":

Այդ քննարկումով սկսվում է հանրային լայն միջոցառումների իրականացում` ստորագրահավաք, շահագրգիռ քննարկումներ իրավասու պաշտոնյաների, պատգամավորների հետ այդ վտանգավոր նախադեպի վերաբերյալ, համասեռամոլության քարոզչությունն արգելող օրինագծի մշակում, անհրաժեշտության դեպքում` քաղաքացիական լայն շարժման ծավալում:

Իսկ թե ինչ ապագա կունենա Հայաստանը, եթե ընդունվի օմբուդսմենի հեղինակած օրինագիծը` դիտեք տեսանյութում


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում