livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

sevanՍեւանա լճի մակարդակը ներկայումս գտնվում է 1900 մետր 18 սմ-ի վրա` 4 սմ-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

Լճի մակարդակի իջեցման պատճառն, ըստ Վլադիմիր Մովսիսյանի, ոռոգման նպատակներով 2012 թ. հավելյալ ջրի բացթողումն էր: Այսպես` 2012 թ. Սեւանա լճից բաց է թողնվել 310 մլն խոր. մետր ջուր, թեեւ սովորաբար նախատեսվում է բաց թողնել մինչեւ 170 մլն խոր. մետր:

<Սեւանա լիճը վերածվել է մեռնող լճի, այլ ոչ թե զարգացող: Սա մեծ խնդիր է: Լճի  մակարդակը պետք է օրենքով սահմավնածից ավելի բարձրանա, որպեսզի շատ խնդիրներ լուծվեն>:

Այնուամենայնիվ, ըստ Վ. Մովսիսյանի, Սեւանա լճի մակարդակը ներկայումս ավելի բարձր է կանխատեվածից: Դեռ 2002 թ. ընդունված ծրագրով` Սեւանա լճի մակարդակը տարեկան պետք է բարձրանա 21.6 սմ-ով, կամ 11 տարում` 2.38 մետրով: Սակայն փաստացի բարձրացել է 3.78 մետրով:

Ըստ ծրագրի` 2030 թ. Սեւանա լճի մակարդակը պետք է հասնի 1903.50 մետրի, ինչը թույլ կտա ամբարել 42 մլրդ խոր. մետր քաղցրահամ ջուր` 8 մլրդ խոր. մետրով ավելի, քան 2002 թ.: Վլ. Մովսիսյանի պարզաբանմամբ` այլ վայրերում 8 մլրդ խոր. մետր ջուր ամբարելու համար հարկ կլինի 790 հատ ջրամբար կառուցել` ծախսելով մոտ 30 մլրդ դոլար: Այնինչ Սեւանը քաղցրահամ ջրի բնական ամբարիչ է:

<Զարուհու> այն հարցին, թե արդյոք գործնականում ավելի դժվար չէ, ջրի մակարդակը բարձրացնել, այնուհետեւ մտածել լիճը աղբից ազատելու մասին,Վլադիմիր Մովսիսյանը պատասխանեց. <Ես 100 տոկոսով համամիտ են ձեր հետ, մենք այդպես էլ անում ենք : Այդ ծրագիրը, որ պետք է կազմվի , նախատեսում է ափամերձ շրջանների մաքրումը, որպեսզի ափերը նախապատրաստենք ջրածածկման : Թե չէ հակառակ դեպքում մեր կատարած աշխատանքը կնմանվի Սիզիպոսի կատարած աշխատանքին, այսինքն ամեն ինչ ապարդյուն կանցնի :>

<Զարուհու> այն հարցին, թե ափերը ինչքանով են պատրաստ, որպեսզի ջրի մակարդակը բարձրացվի, իսկ օրեր առաջ  հիդրոկայանից ահազանգեցին, որ մարտի 15-17 ջերմաստիճանը կրրուկ բարցրանալու է մինչեւ 28 աստիճան եւ հնարավոր հեղեղումներ են սպասվում: Ջերմաստիճանի նման փոփոխությունից հետո Սեանա լճի մակարդակը բարձրացավ, Վ. Մովսիսյանը պատասխանեց. <Այսօր ափամերձ շրջանները դեռ պատրաստ չեն, ունենք 177  հեկտար անտառներ եւ տփուտներ, որոնք պետք է մաքրենք, որոնցից մի մասը ջրի մեջ են գտնվում , իսկ շենք-շինություններից կան 10 քոթեջներ, որոնքը ջրի մեջ են եւ շուտով կհանվեն:Պետք է ափամաքրման աշխատանքները արագ տեմպերով վերջացնենք: Մենք այնքան հարուստ չէնք, որ այդ աղբը թողնենք ջրի տակ հետո հսկայական ռեսուրսներ օգտագործենք լիճը աղբից մաքրելու համար:Ինչ վերաբերում է հիդրոմետ կայանի ծառայություններին , մեզվ այդ կապակցությամբ  ասացին, որ կարող է ջրհեղեղ լինել, եկեք Կետճուտի ջրամբարից որոշ քանակությամբ ջուր բաց թողնենք , բայց մենք չգնացինք դրան ,այսօրվա դրությամբ հիդրոմետ կայանի կանխագուշակումները եւս բացարձակ ճշմարտություն չեն  եւ իրականության հետ չեն համընկնում>:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում