livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

tur1Իրանական Նոր տարվա` Նովրուզի կապակցությամբ Հայաստան ժամանող Իրանի քաղաքացիների թիվը նախորդ տարվա համեմատ, կարծես թե, էականորեն նվազել է: Ամեն դեպքում, եթե նախորդ տարիներին Երեւանի փողոցներում ամեն քայլափոխի կարող էիր հանդիպել իրանցի զբոսաշրջիկների, ապա այս տարի նրանց հազվադեպ ենք հանդիպում:

 

Ուրեմն ինչու են պարսիկ զբոսաշրջիկներն այսքան պասիվ: Այդ առիթով Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին օրերս նման բացատրություն էր տվել. ՙԻրանցիների հոսքի նվազման հիմնական պատճառը իրանական տարադրամի փոխարժեքի անկումն է ամերիկյան դոլարի նկատմամբ: Հայաստան այցելող իրանցիների թվի նվազման պատճառներից է նաեւ որոշ տուրիստական կազմակերպությունների գերշահույթ ստանալու անբարեխիճ մոտեցումը: Տուրիստական նման մի քանի կազմակերպությունների եւ որոշ մարդկանց վարվելակերպի պատճառով ստեղծվում է ընդհանրական կարծիք, որը բացասական ներգործություն է թողնում՚:

Մի խոսքով` պարսիկներին ՙորոշ տուրիստական կազմակերպություններ՚ պարզապես թալանում են` ՙգերշահույթ ստանալու՚ տիպիկ հայկական ՙբնավորության՚ համաձայն: ՙՄիամիտ՚ դեսպանն էլ որոշել է դա բարձրաձայնել, թերեւս չգիտակցելով, որ երբ տեղացիներին է առաջին իսկ պատահած ՙտուրիստական կազմակերպությունը՚ մինչեւ վերջին թելը պլոկում, բա պարսիկին ի՞նչ կանի:

Իսկ ի՞նչ են մտածում այս մասին մեր պատկան պետական կառույցները: Ասյ հարցի պատասխանը փորձեցինք ճշտել ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻՑ, ով մասնավորապես նշեց.

- Իրանից արտագնա զբոսաշրջությունը ոչ միայն դեպի Հայաստան, այլեւ ընդհանրապես այլ երկրներ էապես անկում է ապրել: Դոլարի թանկացումը հանգեցրել է բնակչության ճանապարհորդության հետ կապված գնողունակության անկման:  Դեռեւս հնարավոր չէ հստակ ասել, որ Հայաստան այցելած իրանցիների թիվը Նովրուզի շրջանում նվազել է նախորդ տարվա համեմատ, քանի որ 2012 եւ 2013 թվականների ցուցանիշները գրեթե նույն են: 2010 թվականին Հայաստանի սահմանը հատել է 120 հազար իրանցի, 2011 թվականին` 130 հազար, 2012 թվականին Իրանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է 90 հազարի: Ակնհայտ է, որ ակտիվությունը այնքան էլ մեծ չէ  եւ հաշվի առնելով իրավիճակը Իրանում, այո, կա նվազման միտում:

Ապա անդրադառնալով դեսպանի հնչեցրած պատճառաբանություններին, պարոն Ապրեսյանն ասաց.

- Ինչպես տեսնում եք` Իրանի դեսպանը եւս իրանցի զբոսաշրջիկների  Հայաստան քիչ գալու հիմնական պատճառը նշում է փոխարժեքի հետ կապված խնդիրը:

Ինչ վերաբերում է Հայաստանի որոշ քաղաքացինների վերաբերմունքին, նման բան չկա եւ չի էլ կարող լինել: Հայաստանը ողջ աշխարհին հայտնի է իր պատմությամբ հաստատված հյուրասիրությամբ եւ հյուրընկալությամբ: Զբոսաշրջիկները եւս մեզ մոտ հյուր են, եւ հատկապես մեր բարիդրացի իրանցիների նկատմամբ մենք շատ լավ վերաբերմունք ունենք: Առանձին դեպքեր ցանկացած երկրում կարող են լինել, իհարկե, մենք պետք աշխատենք, որ այդ առանձին դեպքերն էլ վերանան, բայց սա չի կարելի վերագրել ամբողջ հայությանը: Եվ օգտվելով առիթից` կխնդրեի մեր համաքաղաքացիներին զգույշ լինել մեկնաբանությունների, հայտարարությունների մեջ: Քանի որ նման վարվելակերպը Հայաստան ժամանած զբոսաշրջիկների նկատմամբ չի բխում երկրի շահերից, ավանդույթներից, մենք պիտի դողանք մեր երկրի դարերով ստեղծված իմիջի վրա: Ցանկացած անզգույշ, անմտածված հայտարարություն մեր ժողովրդի հազարամյակների ընթացքում ձեռք բերածը, կարող է մի վայրկյանի ընթացքում գետնով տալ:

Ինչ վերաբերում տուրիստական գործակալությունների մատուցած ծառայությունների գներին, ապա դրանք կարգավորվում են մրցակցային շուկայում: Մեզ մոտ հյուրանոցները, հյուրանոցային ծառայությունները, ընդհանրապես զբոսաշրջային ծառայությունները կոշտ մրցակցային դաշտում են: Այստեղ չկա գերիշխող դիրք, առավել եւս մոնոպոլ դիրք, որեւէ սուբյեկտ չի կարող թելադրող հանդիսանալ շուկայում: Մրցակցային պայմաններում շուկայի թելադրանքով ձեւավորվում են գներ, իհարկե, կհորդորեի մեր տնտեսվարող սուբյեկտներին հաշվի առնեն, որ միայն մի քանի օրով կամ ամսով չէ, պետք է ավելի հեռուն մտածել, մտածել հաջորդ տարիների մասին:

Հայաստանի առավելությունը եւ գրավչության հիմնական երաշխիքը  առայժմ համարում եմ ջերմ մարդկային ընդունելությունը:

Երբ մարդիկ Հայաստան են գալիս արտերկրից, ճշմարիտ պատկեր չեն ունենում տարածաշրջանի եւ Հայաստանի մասին: Կարծում եմ` մենք ավելի շատ բան ունենք առաջարկելու, քան կարող եք պատկերացնել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ.-
Իհարկե, կարելի էր ակնկալել, որ զբոսաշրջության վարչությունը, մեղմ ասած, զգուշավոր է մոտենալու մեր տուրիստական գործակալությունների գործունեությանը, չնայած հակառակն ապացուցող փաստերի պակաս ամենեւին էլ չի զգացվում: Բայց խնդիրն այդ չէ. պարզապես ինչքան էլ փորձեն հակառակն ասել, մեկ է, դրսի զբոսաշրջիկները ամեն ինչ շատ լավ տեսնում են, եւ նույնիսկ դեսպանի մակարդակով կա դժգոհություն: Իսկ դրանից հետո, անկախ արդարացումներից, մարդիկ պարզապես կհրաժարվեն Հայաստան գալուց եւ վերջ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում