livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

gomikԵրեկ ՙԱրեգ՚ գիտավերլուծական կենտրոնի եւ ՙՀայի միտք՚ հասարակական կազմակերպության կողմից այլասերվածությունների օրինականացմանը դեմ թեժ քննարկում տեղի ունեցավ: Քննարկման առիթն այն էր, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ ՙԽտրականության դեմ՚ օրենքի նախագծում խտրականության դրսեւորումների ցանկում ընդգրկել է նաեւ սեռական կողմնորոշմանը եւ գենդերային ինքնությանը (այսինքն` համասեռամոլներին եւ ՙԿոմայգու՚ այլ թափթփուկներին) սատարող դրույթեր:

Քննարկման սկզբում ելույթ ունեցավ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախո, փիլ. գիտ.թ. Վարդան Խաչատրյանը, ով իր խոսքում նշեց. ՙՄենք այսօր հանդիպել ենք, որպեսզի մեր մտահոգությունները դուրս բերենք հասարակական մակերեւույթ: Ոչ ոք մեր հասարակության կարծիքը հաշվի չի առնում: Նման փոփոխությունը, այսինքն ակնհայտորեն համասեռամոլներին պաշտպանելը, նման նախագծի մուտքը օրենսդրական դաշտ, իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ: Օրինակ`երեկ Փարիզում 320.000 մարդ դուրս էր եկել ցույցի: Եվ բռնություններ եղան ցուցարարների հանդեպ` մահակներով, գազով, ջրցան մեքենաներով, իսկ այդ մեծ ցույցի պատճառը այն էր, որ ընդունվել էր օրենք, որը հաստատում եւ ընդունում էր միասեռականների ամուսնությունը: Ֆրանսիացիները այդ օրենքի ընդունումը համարել էին իրենց ավանդույթներին դեմ, թերեւս կարելի է ասել, որ ավանդույթները պահպանելը եվրոպական երկրները համարում են հետամնացություն: Այսինքն, այնպիսի երկրում, ինչպիսին է Ֆրանսիան, որտեղ միասեռականության խնդրիները, որոնք, ի դեպ, բարձրացվել են դեռ հետպատերազմյան ժամանակներից եւ մինչեւ հիմա էլ առկա են: Դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի համանման օրենքի փոփոխության արձագանքը Հայաստանում: Առանց պատկերացնելու հետեւանքների մասին`մուտք գործել օրենսդրական դաշտ եւ կատարել տեկտոնիկ բնույթի փոփոխություններ, դա ուղղակի խելքին մոտ չէ, չի կարելի՚:

ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի գործերի վարչության պետ Վարդան Աստծատրյանն էլ հավելեց. ՙՆախագծին, երբ առաջին անգամ ծանոթացա, զարմացա, որ գրված է այնպիսի ոգով, որը հատուկ է պատանուն, ով ոգեւորության մեջ է ընկել եւ ուզում է`որպես դրական երեւույթ, ներկայացնել այն, որը իրեն պատմել են, շատ արագ տարածի եւ իրականության վերածի: Ախր, մենք պիտի զուսպ լինենք այս հարցերում: Ճիշտ է, այս 20 տարիների ընթացքում, գուցե անփորձությունից ելնելով, ստորագրել ենք այնպիսի պայմանագրեր, որոնք հետագայում ծանր բեռ են դարձել մեզ համար: Այս պարագայում Եվրոպան կարող է շատ բան պահանջել, բայց եկեք չմոռանանք, որ Եվրոպական միության մեջ կան երկրներ, որոնք այդ փաստաթղթերից շատերի տակ չեն ստորագրել: Շատ հարցեր կան, որ Եվրամիության երկրները չեն ստանձնում, հասկանալով, որ իրենց ժողովուրդը այդ օրինագծի ընդունմանը պատրաստ չէ: Այսպիսի քայլերով Եվրոպայում հաստատվելը, ես համարում եմ մեր երկրի համար խիստ վտանգավոր: Եթե նման օրենք ընդունվի` ժողովուրդը շատ կտրուկ կարձագանքի, եւ հավատացեք`չի հանդուրժի եւ բավակա°ն է, հարգել է պետք մեր ժողովրդին: Այս օրենքը պետք է արմատական վերափոխվի: Օրենքում խոսվում է անգամ անգործության մասին, դա ի՞նչ շեշտադրում է, ոչ մի օրինագծում նման բան չեք գտնի: Մենք սոցիալական պետություն ենք, իսկ այդ պարագայում օրենքում նման տերմիններ չեն օգտագործվում:

Սա խոսում է այն մասին, որ ինչ-որ մեկը շահագրգռված է, որ այս օրենքը, նույնիսկ, եթե ինչ-որ ձեւով անտեսված լինի, անպայման վերահսկվի, եւ թույլ չտրվի բացթողումներ: Օրենքում խոսվում է նաեւ դրական խտրականության մասին, այն էլ այն պարագայում, երբ այս օրենքը հակասում է մեր ազգային ավանդական արժեհամակարգին, սա հակասում է նաեւ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը, որտեղ նշված է, որ ՀՀ-ն հետամուտ է հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանմանը, զարգացմանը ինչպես հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում: Եվ ես ուզում եմ հարց տալ, այսպե՞ս ենք պահպանելու մեր ինքնությունը: Սա ինքնըստինքյան կբերի հայ ընտանիքի քայքայմանը, այն բջիջը, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ: Ժամանակն է, որ մեր հասարակությունը, մեր մտավորականությունը ոտքի կանգնի, եւ վերջապես ապրենք հայեցի`մեր մշակույթով, ավանդույթներով եւ բարքերով: Ես չեմ ուզում մեղադրել Արեւմուտքին, մեղավորը մենք ենք, որ չենք ճանաչում մեզ, մեր հայ գաղափարը, մենք չենք պաշտպանում այն, ինչ որ մերն է: Օրենքում նշված է նաեւ հանդուրժողականությունը: Ի՞նչը հանդուրժենք, հանդուրժել նշանակում է թույլ տալ մի բան, ինչն անթույլատրելի է, այս դեպքում հանդուրժել`կնշանակի նահանջել: Համասեռամոլությունը ժամանակին եղել է հիվանդությունների շարքում, որը ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով դուրս է եկել ցանկից եւ դարձել բնական եւրեւույթ՚:

Սոցիոլոգ Կարինե Հակոբյանն էլ հավելեց. ՙԵվրամիությունը բոլորովին էլ ժողովրդավարական կառույց չէ: Դա վարչարարական, հրամայական կառույց է, որտեղ հրամանը գալիս է վերեւից եւ վերջ: Անձամբ ներկա եմ եղել մի քանի կոնֆերանսների, որտեղ ամենաանտրամաբանական սկզբունքների հիման վրա օրինագիծ է առաջարկվում եւ վերջում, չնայած մեր ջանքերին, ընդունվում էր այն, ինչ նախապես հրամայված էր վերեւից: Մենք պետք է գիտակցենք մոտեցող վտանգի չափը, որովհետեւ նման օրենքի անհրաժեշտություն Հայաստանը չունի՚:

Ելույթ ունեցավ նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Տաթեւիկ Խաչատրյանը. ՙՇատ ողջունելի է ձեր հավաքը եւ բուռն քննարկումը, որովհետեւ սա հասարակական նշանակություն ունեցող փաստաթուղթ է: Մենք ինքներս էլ պատրաստվում ենք հանրային լսումներ իրականացնել: Բայց պետք է տեղեկացնեմ, որ օրենքում այլեւս բացակայում են սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնությանը վերաբերող հատվածները՚:

Տեղեկացնենք սակայն, որ նույն օրը, երբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստացել է հրավեր քննարկմանը մասնակցելու համար, օրենքից այդ բառերը հանվել են, բայց ոչ մի երաշխիք չկա, որ օրենքի ընդունումից հետո օրենքում փոփոխություններ եւ լրացումներ չեն կատարվի, դրա մասին ահազանգեց Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ հայր Շահենը, ով ի զարմանս շատերի, ուներ փայլուն իրավաբանական կրթություն եւ կարողացավ հակադարձել. ՙԻմ կարծիքով սեռական կողմնորոշում բառը հանվել է, որովհետեւ ՀՀ Սահմանադրության մեջ հոդված 14.1-ում չկա ոչ մի խոսք սեռական կողմնորոշման վերաբերյալ: Երկրորդ` եթե հանում ենք սեռական կողմնորոշում բառը, խտրականության օրենքը արդյո՞ք չի տարածվում նաեւ սեռական փոքրամասնությունների վրա: Իրավաբանության մեջ կա իմաստի երկփեղկման եւ ձեւի երկփեղկման տեսություն, հետեւաբար, եթե դուք հանում եք բառը, ապա ձեւի երկփեղկման հարցն եք լուծում, բայց չէ որ կա իմաստային տարբերակը, որը իրավաբանության մեջ միշտ վիճարկելի է: Եվ երրորդ` Սահմանադրության մեջ գոյություն ունի նաեւ հասարակության, ընտանիքի պաշտպանություն: Ես բազմիցս տեսել եմ` հասարակական այգու մոտ կան անցանկալի երեւույթներ, որակումներ տալ չեմ ուզում: Արդյոք ՀՀ Սահմանադրության շրջանակներում որեւէ քաղաքացի, որեւէ ընտանիքի հայր կամ մայր իրավունք ունի դատի տալ այդ հավաքներին մասնակցողներին, իբրեւ այն, որ խանգարվում է իր երեխայի դաստիարակությունը եւ ընտանիքի իր պատկերացումները`հոգեւոր, կրոնական իրավունքների սահմաններում: Ի վերջո, եվրոպական տարբեր կոնվենցիաներով ասվում է, որ համասեռամոլությունը ընդունելի է, եթե այն չի հակասում տվյալ երկրի կրոնական, ազգային, հոգեւոր եւ մշակութային արժեքներին: Ես ձեզ խորհուրդ կտամ ընթերցել այդ կոնվենցիաները: Մենք բազմամիլիոնանոց քիրստոնյաներին չենք կարող բացատրել, թե ինչու ենք խախտում Աստծո օրենքը՚:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում