livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

timesՄարտի 2-ի British Times-ի հոդվածներից մեկը նվիրված էր Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանին եւ այնտեղ Կովկասյան հովազի գոյության գիտական հաստատմանը: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը  երկու հազար հեկտարանոց պահպանվող տարածք է, որը գտնվում է ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցի շրջակայքում:

Նշենք, որ Հայաստանում ՙՎայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ՚-ի տնօրենը Ռուբեն Խաչատրյանն է, ով, ականատեսների խոսքերով. ՙՋանք ու եռանդ չի խնայում հատուկ պահպանվող տարածքում իրականացվող աշխատանքների համար, ամեն ինչ անում է, որ աշխատանքները ծառայեն իրենց նպատակներին՚: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) բնապահպանության նկատառումով վարձակալել է այս առանձնահատուկ կենսաբազմազանությամբ տարածքը: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը Հարավային Կովկասի միակ մասնավոր պահպանվող տարաքծն է: Այս նախագծի իրականացմանը աջակցում են բրիտանական World Land Trust կազմակերպությունը, ԲՊՄՄ նիդերլանդական կոմիտեն (IUCN NL), ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունը:

Սիմոն Բարնսըª ՙՊայքար փրկելու եվրոպական հովազին՚ հոդվածի հեղինակը, British Times-ի սպորտային հոդվածների գլխավոր հեղինակն է, սակայն դրա հետ մեկտեղ նա բնության մեծ սիրահար է: Վերջինս Թայմզի կիրակնօրյա թողարկման ՙՎայրի բնություն՚ էջի պատասխանատուն է: Նրա ամենասիրելի կենդանիները մեծ վայրի կատուներն են. ՙԳոյություն ունեցող բազմաթիվ սպառնալիքները սուր համեմունք են ավելացնում մեր առավոտյան զբոսանքին՚:

FPWC-ի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Կովկասյան հովազի գոյության գիտական հաստատումը մեծ տպավորություն է գործել Սիմոն Բարնսի վրա.

ՙԿովկասյան կենսաբազմազանության ապաստարանը վայրի բնության մի հատված է, որ ղեկավարվում է հայկական ՀԿ-ի` Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (FPWC): Այն գտնվում է Կովկասի ամենավայրի շրջանի կենտրոնում, որ ընդգրկում է 6 երկրներ: Եվ նրանք հովազ են գտել՚:

Նրա համար այս ուղերձը ցույց է տալիս, որ չնայած վերջին 2000 տարվա ընթացքում վագրերը, առյուծները եւ այլ մեծ գիշատիչները վերացել են Եվրոպայում, դեռ կան իսկական վայրի կենդանիներ Եվրոպայի ծայրերում: Սիմոն Բարնսը կոչ է անում բոլոր եվրոպացիներին միանալ վերջին ՙԵվրո-հովազների՚ գոյատեւման պայքարին: Ամփոփելովª վերջինս գրում է. ՙՄենք իսկապես կատվազգիներ ունենք Եվրոպայում: Որպես եվրոպացիներ` մենք կարող ենք վայելել այս հաճույքը, եւ իհարկե մեր ներդրումն ունենալ նրանց ապագայի համար:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Կովկասյան հովազի գոյության փաստը որակում է որպես պահպանության մեջ հաջողակ մոտեցման ապացույց: Վերջին 3 տարիների ընթացքում պահպանվող տարածքում մարդկային ողջ կործանիչ գործունեությունը (ծառահատում, որսագողություն, արածեցում) կանխվել է FPWC անտառապահների կողմից: Այս խիստ քաղաքականությունը նպաստել է վայրի բնության հսկայական աճին: Սրա տրամաբանական հետեւանքն այն է, որ այս հազվադեպ տեսակի առանձնյակներից մեկը ընտրել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը որպես իր որսատեղի, քանի որ հովազները ընտրում են այնպիսի կենսամիջավայր, որտեղ հնարավոր է որսը՚:

Պատրաստեց` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում