livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

airplanԵրեկ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը  անդրադառնալով վերջին օրերին ավիատոմսերի թանկացմանը մասնավորապես նշել է. ՙՄենք ավիաընկերություններին զգուշացրել ենք, որ վերջիններս պարկեշտ քաղաքականություն իրականացնեն, իսկ առհասարակ տոմսերի թանկացումը սեզոնային միտումներով է բացատրվում՚:

Իսկ, ահա ավիատոմսերի վաճառքով զբաղվող մի շարք ընկերությունները տոմսերի թանկացումը կապում են բոլորովին այլ խնդիրների հետ: Օրինակ` ՙՌԻՄԱ ՏՐԵՅՎԼ՚ տուրիստական ընկերության աշխատակիցը, հարցին` արդյո՞ք տոմսերի թանկացումը զուտ սեզոնային բնույթ է կրում պատասխանեց.

- Ոչ, ավիատոմսերի գնի բարցրացումը հիմնականում կապված  է ՙԱրմավիայի՚ փակման, իչպես նաեւ եվրոյի թանկացման հետ: Բնականաբար, իհարկե, սեզոնային բարձրացումներ հնարավոր է լինել, բայց եթե համեմատենք անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ` այս տարի այն մի փոքր ավելի բարձր է:

Իսկ, ՙԳԵՈԳՐԱՖԻ ՏՐԵՅՎ՚ տուրիստական ընկերության տոմսերի վաճառքով զբաղվող բաժնի աշխատակիցը նույն հարցին հետեւյալ պատասխանը տվեց.

- Չեմ կարծում, որ միայն սեզոնային է, այստեղ ՙԱրմավիայի՚ փակումն է դեր խաղացել: Զգալիորեն թանկացել է Երեւան-Մոսկավա չվերթի գների: Եթե նախկինում, այսինքն` մինչ ՙԱրմավիայի՚ փակվելը, Երեւան-Մոսկվա հետադարձով տոմսը կարելի էր գնել 160 հազարով, այժմ միայն գնալը արժե 158 հազար: Այն էլ 158 հազարով տոմսը պետք է պատվիրել մեկ ամիս առաջ: Իսկ, եթե ասենք օրինակ` վաղվա համար շտապ տոմս անհրաժեշտ լինի հնարավոր  գնել 180-200 հազարի սահմաններում: Տոմսերի այսչափ թանկացումը կապված Հայաստանյան ազգային ավիափոխադրողի փակման հետ: Նախկինում Երեւան-Մոսկվա օրվա մեջ երեք-չորս չվերթ էր իրականացնում ՙԱրմավիան՚, իսկ այժմ ողջ ծանրաբեռնվածությունը ընկել է ՙԱԷՐՈՖԼՈՏ՚ եւ ՙՍԻԲԻՐ ԱՎԻԱ՚ ավիաընկերությունների վրա:

Այս ամենից հետո  պարզաբանումներ ստանալու ակնկակալիքով մենք փորձեցինք կապվել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո խոսնակ Նելլի Չերչինյանի հետ, ով մասնավորապես նշեց.

- Նախ նշեմ, որ տոմսերի գները այդքան էլ չեն բարձրացել: Իսկ բարձրացված գներն էլ սեզոնային բնույթ են կրում:

Էլ ուրիշ ի՞նչ ձեւով կարելի է արդարանալ, կամ ուղեւորների գլխի տակ փափուկ բարձ դնել ասելով, որ մեղավորը սա է, կամ սա: Իսկ եթե ըստ քաղավիացիայի տոմսի գինը կրկնակի բարձրանալը համարվում է ոչ այդքան բարձր գներ ուրեմն մենք մեր հացը չոր ուցամաք կերանք, եթե հանկարծ գները թանկանան ըստ քաղավիացիայի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում