livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

hreshՄոտ մեկ ամիս է, ինչ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում խուճապ է: Գյուղացիները պատմում են ինչ-որ ՙհրեշի՚ մասին, որը մութն ընկնելուն պես հարձակվում է մարդկանց վրա, մորթում է փողոցի շներին եւ բակերից գողացված իրերը շաղ է տալիս փողոցներով մեկ: Խուճապն ու անհանգստությունն այն աստիճանի է հասել, որ կանայք ու աղջիկները մութն ընկնելուն պես վախենում են տնից դուրս գալ, իսկ տղամարդիկ բահերով ու լոմերով են դուրս գալիս:

Կարբի գյուղի բնակիչներից մեկը` Արամը, պատմեց հետեւյալը.

- Մի ամիս չի, էս տաս-տասնհինգ օր ա, ինչ անհասկանալի, տարօրինակ բաներ են կատարվում գյուղում երեկոյան ութից հետո:

- Կոնկրետ ինչ անհասկանալի բաների մասին է խոսքը:

- Ինչ-որ անգլուխ հրեշ ութից հետո մտնում ա գյուղ, սկսում ա տարօրինակ ձայներ հանել, մեռած մարդկանց անուններ գոռալ: Էս տասնհինգ օրվա մեջ մի եքա շան գլուխ ա կերել: Մարդկանց վրա է հարձակվում` կարծես աներեւույթ շողք լինի: Ահը ջաններումս քնում ենք:

Աներեւույթ հրեշի մասին մանրամասներ իմանալու ակնկալիքով դիմեցինք Արագածոտնի մարզի Կարբիի համայնքապետ ԿԱՐՈ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, ով ոչ հերքեց վերոնշյալ խոսակցությունները, ոչ էլ, սակայն, հաստատեց.

- Արդեն մեկ ամիս է, ինչ գյուղացիներից լսել եմ այդ մասին, ես իրենց հետ հավասար հերթապահություն եմ իրականացնում գյուղում, մութն ընկնելուն պես քայլում եմ փողոցներով, սակայն որեւէ փաստ դեռեւս չի հաջողվել արձանագրել: Չգիտեմ, կարող է մի քանի բան էլ մարդկանց աչքերին է երեւում, բայց ես կոնկրետ բան չեմ տեսել: Կասկածելի բաներ նկատվել են, իհարկե, բայց ապացույցներ չկան:

- Ասացիք` կասկածելի որոշ բաներ նկատել եք, օրինակ` ի՞նչ:

- Դե, գիշերները սարսափելի ձայներ են լսվում, բայց չենք կարողանում հասկանալ` որտեղից է այդ ձայնի աղբյուրը: Հետո էլ ամեն առավոտ դռան դեմերը շների լեշեր են փռած լինում, բայց դե, ո±վ է անում` պարզ չի: Սաղ գիշեր կանգնած հերթապահություն ենք անում, բայց էդ անտերը ոնց որ աներեւույթ մի բան լինի, չենք կարողանում հասկանալ:

Ոստիկանությունն էլ է տեղյակ խնդրին, եւ գյուղում մեզ հետ հավասար հերթապահություն են իրականացնում նաեւ ոստիկանները:

Պարոն Բաղդասարյանը ասաց նաեւ, որ.

- Չի բացառվում, որ ինչ-որ հոգեկան հիվանդ է եղել, որ հարձակվում է գյուղի մարդկանց վրա, չգիտեմ, ես որ անձամբ ոչինչ չեմ տեսել ու չեմ կարող ասել` ինչ է եղել:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում