livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

geyԵրեկ Համահայկական հիմնախնդիրների ՙԱրեգ՚ գիտավերլուծական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանի եւ ՙՀայի միտք՚ հասարակական կազմակերպության կողմից այլասերվածությունների օրինականացմանը դեմ երկրորդ քննարկումը տեղի ունեցավ: Հիշեցնենք, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը համասեռամոլներին պաշտպանող մի օրինագիծ է մշակել եւ պատրաստվում էր ներկայացնել ԱԺ, բայց երբ առաջին անգամ ՙԱրեգ՚ գիտավերլուծական կենտրոնից ստացան հրավեր մասնակցելու այդ օրենքի նախագծի քննարկմանը, օրենքի նախագծից կայծակնային արագությամբ անհետացան սեռական կողմնորոշմանը եւ գենդերային ինքնությանը վերաբերող հատվածները:

Սակայն դա այդքան էլ հեշտ չէր, քանի որ ՙԽտրականության մասին՚ օրենքի նախագիծը, այնուամենայնիվ, իր մեջ պարունակում է համասեռամոլների իրավունքները պաշտպանող տարրեր, եւ այդ իսկ պատճառով, կարիք եղավ երկրորդ անգամ քննարկում հրավիրել, թեման`ՙԲազմագենդերային գաղափարախոսության մուտքը Հայաստան` մեր ազգային-հոգեւոր արժեհամակարգի դեմ ուղղված կործանարար վտանգ՚:

Քննարկումը սկսեց փիլ.գիտ.թ. Վարդան Խաչատրյանը. ՙՄեր անցած քննարկումը բավականին անսպասելի հունով ընթացավ, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հիմնական այն մտահոգիչ արտահայտությունները, որոնք վերաբերում էին սեռական փոքրամասնություններին եւ գենդերային ինքնությանը, նույն օրը ՙԽտրականության դեմ՚ օրենքի նախագծից հանվել էին, հավանաբար, դիտարկվելով որպես հասարակական ճնշման հնարավոր վտանգ: Մենք այդ օրը հնարավորություն չունեցանք արդեն իսկ պատրաստ մեր նամակները ուղարկել ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, այնպես էլ Ամենայն հայոց կաթողիկոսին, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան այրերի՚: ՙԱրեգ՚ գիտավելուծական կենտրոնի անդամ` աստվածաբանության պատվ. դոկտ., վեր. Սամվել Նավոյանն էլ հավելեց. ՙՄեր անցած քննարկման ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցը մեզ հավաստիացրեց, որ օրենքի նախագծից հանելով սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության բառերը` այլասերվածությունների օրինականացմանն ուղղված մեր խորին մտահոգությունները կարող են փարատվել:

Մեր անփորձ աչքից սակայն վրիպել էր, որ սույն ցանկը պարունակում էր նաեւ այլ հանգամանքների հիմքով խտրականությունները: Իսկ դրա տակ ինչ ասես կարելի է հասկանալ: Այս ամենը ի սկզբանե նախապատրաստված բնույթ է կրել: Սա իմաստի եւ ձեւի այն երկփեղկումն է, որի մասին անցած քննարկմանը մանրամասնորեն բացատրեց տեր Շահենը: Ես կցանկանայի մի քանի հոդվածներ առանձնացնել, որպեսզի ձեր համար ամեն ինչ ավելի քան պարզ լինի: Օրինակ` հոդված 5.1` անձի խտրականությանը ավելացվել է սույն օրենքով պաշտպանված ՙորեւէ խմբի՚ խտրականությունը: Նույն հոդվածի 8-րդ կետում պարզվում է, որ նշված պաշտպանված խմբին հատուկ են որոշակի հատկանիշներ, իսկ այդ հատկանիշները բնութագրող 7-րդ կետում սեռը տարանջատվել է գենդերից: Ահա թե որտեղ են թաքնվել սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը, չնայած նրան, որ 5.1 հոդվածում կոնկրետ այդ բառերը հանվել են: Եվրախորհրդարանի սեռական փոքրամասնություններին վերաբերվող փաստաթղթի մեջ հիշեցվում է, որ սեքսուալ կողմնորոշումը կարող է լինել գետերոսեքսուալ, բիսեքսուալ եւ հոմոսեքսուալ: Բայց արի ու տես, որ միայն սրանցով չեն սահմանափակվում` 2010 թ. ավստրալական անձնագրերում հայտնվել է արդեն x սեռը, հավանաբար այնտեղ կնշվի լեսբուհի, գեյ, երկսեռ, փոխակերպված սեռ: Պարզվում է, որ կան նաեւ ինտերսեքսուալներ եւ պանսեքսուալներ, որոնք նոր ՙգաղափար՚ են, այս դեպքում կարեւոր չէ, թե ով է զուգնկերը: Դրան համապատասխան գենդերն էլ կարող է լինել բազմազան , այսինքն մի գենդեր, միջգենդեր, տրանսգենդեր, մինչեւ իսկ կրոսսգենդեր, այսինքն մարդը իրավունք ունի իր կյանքի ընթացքում մի քանի անգամ վիրահատական ճանապարհով սեռը փոխելու: Մի խոսքով, մարդկության պատմության մեջ հանդես եկած բոլոր տարօրինակությունները միասին վերցված, այսօր հակադրվում են ոչ միայն քրիստոնեությանը, այլեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը այդ ամենը սկուտեղի վրա դրված օրենքի տեսքով հրամցնում է մեզ, որ վայելենք՚: Խոսքը շարունակեց քաղաքագետ, իրավաբան Էդիկ Մամիկոնյանը, մասնավորապես շեշտելով. ՙՕրինագիծը, նույնիսկ ինչ-ինչ վերափոխումներից հետո էլ կշարունակի աջակցել համասեռամոլներին: Այս նախագիծը ունի շատ ավելի խորը կոնտեքստ, քան մենք կարող ենք պատկերացնել: Օրենքում կա միտում` ստեղծելու տոտալիտար համակարգ... Այսինքն` ինչ-որ փոքր խմբեր (օրինակ` տարատեսակ ՙայլընտրանքային՚ սեռական թափթփուկներ-խմբ.) իրենց կամքը պիտի թելադրեն ամբողջ հասարակությանը... Այդ խմբերի տակ կարելի է հասկանալ, ասենք թմրամոլներին կամ հայրենիքի դավաճաններին: Այսինքն, ըստ այս օրենքի` ամենահանցավոր խումբն էլ փող ունենալու դեպքում կարող է պաշտպանվել հասարակությունից՚:

Եղան եւ այլ ելույթներ, եւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Եղիշե վարդապետը եւս կիսեց հնչած մտահոգությունները եւ հավելեց, որ շատ կարեւոր է հայ ընտանիքի մոդելի, մեր սովորույթների, ավանդույթների պահպանումը: Վերջում ներկաներից ցանկացողները ստորագրեցին ձեւաթղթի վրա, որը նամակների հետ ուղարկվելու է բարձրաստիճան այրերին, այդ թվում նաեւ` ՀՀ նախագահին եւ Ամենայն հայոց կաթողիկոսին:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում