livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

cicernakaberdԵրեկ Ստամբուլից   հյուրեր  էին   ժամանել  Երևան,  ովքեր  եկել  էին   հարգանքի  տուրք  մատուցելու  Հայոց  Ցեղասպանության  անմեղ   զոհերի  հիշատակին:

«Ես  իբրև   ցեղասպանագետ   և  պատմաբան,  աշխատում  եմ  հայոց   ցեղասպանության  վերաբերյալ  և  շատ  կարևոր   եմ  համարում՝  իր  հայրենի  հողից   զրկված,  մեր  հայ  եղբայրների  հետ  այսօր,  այստեղ  գտնվել:   Այսօր   թուրքերի  մեծ  մասը  չեն  ընդունում  Ցեղասպանությունը,  քանի  որ   թուրքական  դրամագլխի,  կապիտալի  մեծ  մասը  հայկական  ունեցվածքով  է  շինված»,- ասաց   պատվիրակության  անդամ  ԴԱՎԻԹ  ՉԵԹԻՆՕՂԼՈՒՆ:

Այնուհետ   պատվիրակությունը   կայցելի  Ցեղասպանության  թանգարան:

Իսկ  Ակոս  թերթի   նախկին   աշխատակից  և  Ստամբուլի  գրասենյակի   ցեղասպանության  և  խտրականության   դեմ  հանձնախմբի  անդամ  ԷԼԴԱՐ  ԴՈՂԱՆԸ   ասաց,  որ  նրանք  այսքանով  չեն  վերջացնում:   Այսօր  նրանք  ունեն  ապրիլի    24-յան  նախաձեռնարկներ  Ստամբուլի  մեջ,   կազմակերպել  են  ցույցեր  Ստամբուլում  և  նրանց  խմբի  անդամները   կայցելեն  Ստամբուլում   շիրիմաքարին  և  ծաղկեպսակներ  կդնեն: Խմբին  կմիանան  թուրք  դեմոկրատ  մտավորականներ,  քրդերը  և  ասորիները:

Ստամբուլում  չկա  ցեղասպանության  համալիր,   բայց   խմբի  անդամները   կհավաքվեն    թուրք  և  իսլամ   հուշարձանների   թանգարանի  առջև,  քանի   որ   1915թ-ի  ապրիլի   24-ին  հայ   մտավորականները  այնտեղ  էին   բանտարկվել  1  օր     այնուհետ սպանվել :

ՏԱԹԵՎ ՇԵԿԻԿՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում