livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

ZvartnocՎերջին օրերին ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց, որ «Արմենիա  միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ը  դիմել է Երեւանի քաղաքաետին «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու թույլտվություն ստանալու նպատակով:

Պաշտոնական մոտիվացիան այն է, որ ուզում են ապահովել հարթ տարածք: Քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը մերժել է դիմումը: Այսօր Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտեց իր բողոքը նշելով. «Մենք իհարկե պարոն էռնիկյանից շնորհակալ ենք, որ լավ օդանավակայան կառուցեց, այց կան արժեքներ, որոնք անտեսել չի կարելի:Բնականաբար, եթե շինությունը վաճառվում է, սեփականատերը վաղ թե ուշ կարող է շինության հետ անել ինչ ուզում է: Բայց չէ՞ որ Զվարթնոցի հին շենքը իրենից մեծ արժեք է ներկայացնում :Նախկինում շատ դժվար էր ստանալ Միութենական մրցանակ, բայց այս շենքը ստացել է :Տարբեր երկրներ իրենց գեղեցկությունը պահպանել են  պատմամշակութային արժեք ունեցող նման շինություններով, իսկ մեզ մոտ լրիվ հակառակն է, այն շինությունը, որը իրենից մեծ արժեք է ներկայացնում, որոշում են, որ այն  պետք է արագ ոչնչացվի:Եթե, գոնե մի օրինակ լիներ, որ նման կարեւոր շինություններից մեկի սեփականատերը գներ եւ աչքի լույսի պես պահեր այն` հարգելով թե՛ հեղինակներին, թե՛ ճարտարապետներին եւ իհարկե ժողովրդին, ես ուրախ կլիներ, իսկ ներկայիս սեփականատերերը պատմամշակութային արժեքներին վերաբերում են այնպիսի ցինիզմով, որը մեր պետականության համար խիստ վտանգավոր կարող է լինել   »:

Մտավախություն հայտելով, որ «Զվարթնոցը» եւս կարժանանա ոչնչացման ճակատագրին պարոն Մինասյանը պատասխանեց. «Ես վստահորեն կարող եմ ասել, որ այս վանդալիզմը սկսվեց «Սեւան» հյուրանոցից , երբ մենք այնքան թույլ գտնվեցինք, որ հենց սկզբից չկարողացանք կրակի ճամփան փակել: Այն ժամանակ քաղաքացիական հասարակությունը դեռ կազմավորված չէր, իսկ այժմ քաղաքացին ցանկություն ունի պահպանելու այն արժեքները, որոնք հարազատ են քաղաքին: Ի վերջո նման շենքերով է քաղաքը քաղաք դառնում: Եթե մենք մեր երկրում նման կերպ ենք վարվում մեր հուշարձանների հետ, էլ ի՞նչ ենք պահանջում օտարներից: Մենք կրկնակի հանցագործ ենք: Եվ ի՞նչ իրավական կամ  բարոյական իրավունք պետք է ունենանք օտարի ձեռքը բռնելու համար»:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում