livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

sexyՔիմքարդաշյանացավով տառապող, քարդաշյանական բարեմասնություններն ամեն օր քննարկող ու ուսումնասիրող հանրության լայն շերտերի համար նոր ՙsexy՚ խորհրդանիշ է հայտնվել, ում այսուհետ կարելի է տարբեր դիրքերով տեսնել իր տեսաբլոգում: Դե, իհարկե, միշտ հայտնվում է մեկն, ով պետք է շեղի հանրությանն ավելի լուրջ թեմաներից, բայց այս դեպքում Ուկրաինայում հայտնի pole-dance-ի աշխարհի չեմպիոն, կրքոտ պարուհի եւ երգչուհի, մեր հայրենակցուհի ՎԱՐԴԱՆ (ՎԱՐԴԱՆՈՒՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ) շատ ավելի հեռուն է գնացել: Արի ու տես, որ վերջինս գլխներիս ուսուցիչ է դարձել ու պատրաստվում է սովորեցնել, թե ինչպես կարելի է, մեղմ ասած, մի քիչ անբարոյական լինել: Վարդան թողարկել է իր ՙԱրված է էրոտիկայով՚ վիդեոդասընթացը, որը կրելու է շարունակական բնույթ ու պատմելու է կնոջ գրավչության գաղտնիքների մասին:

Մերկապարուհին որոշել է  YouTube-ի իր պաշտոնական էջի միջոցով սովորեցնել կանանց, թե ինչոր անում են, պետք է անեն էրոտիկայով, անկախ նրանից, կերակուր են պատրաստում, արդուկում են, տուն են մաքրում կամ լվացք անում:

Ինչպես նշում է Քիմ Քարդաշյանի նորելուկ հետեւորդը. ՙԻնձ համար կարեւոր է, որ յուրաքանչյուր կին գիտակցի, որ ինքն իսկական աստվածուհի է: ՙԱրված է էրոտիկայով՚ անվամբ իմ խորհուրդների տեսաբլոգը կանանց ուղղված հաղորդագրություն է՚:

Ի դեպ, թողարկված յուրաքանչյուր վիդեոդասը վերաբերում է տարբեր թեմաների` սպորտ, պարեր, գեղեցկություն…

Վարդան սկսել է առավոտյան մարմնամարզությունից եւ հուսանք, որ ամենասեքսուալ ՙուսուցչուհին՚ իր տեսաբլոգում չի մտցնի մերկապարի հատուկ դասընթաց եւ հիմա էլ մեր երեխաները չեն սկսի ընդօրինակել նրան: Ինչեւէ, եթե ոմանք կարծում են, որ հայուհիներին չէր խանգարի մի քիչ սեքսուալ լինել, թող մի պահ հակառակ տեսանկյունից նայեն, որ հայ տղամարդիկ մի քանի դաս դիտելուց հետո, ի վերջո, կամ կհիասթափվեն իրենց կանանցից, կամ կպահանջեն նրանցից հայուհու համար անհնարինը: Արդյունքում ստացվում է, որ ընտանիքների խարխլման համար հատուկ դասընթաց է այսուհետ գործելու, որի հեղինակը մեր հայրենակցուհին է, ով հասարակ մերկապարուհուց այսօր մերօրյա ՙաստղ՚ է դարձել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում