livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

depardyeՃիշտ է ասված, որ տաղանդաշատ լինելը լավ մարդ լինելու հետ բոլորովին կապ չունի: Իսկ անուն ու համաշխարհային փառք վաստակելը ոչինչ է, եթե քո ապրած կյանքով պիտի զրոյի հավասարեցնես այն:

Որքան էլ զարմանալի լինի, բայց համաշխարհային հռչակ ունեցող ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն կյանքի վերջին տարիները ապրում է ՙփորս կուշտ լինի, տակս` չոր՚ սկզբունքով: Այս քամելեոնի նմանվող դերասանը ՙԱրմավիա՚ նախկին ազգային ավիափոխադրողի գովազդում մի լավ ցուցադրելով իրեն ու գրպանները կլորիկ գումար լցնելով, այժմ Euronews-ով ադրբեջանական քարոզչությամբ է զբաղված: Վերջինիս ստամոքսը առավել ուժեղ գտնվեց, քան նրա միտքը, խիղճն ու մարդկային տեսակը: Գովազդում նա ՙլափում է՚ ադրբեջանական խորոված թառափ ու բարբաջում. ՙԱյսքան համով ուտելիք ունեցող երկիրը չի կարող իմաստուն չլինել՚: Բայց այստեղ մեկ հարցում մենք էլ համաձայն ենք Ժ.Դեպարդյեի հետ, որ ազերիի իմաստությունը ոչ թե խելքի, այլ կերակրափողի մեջ է:


vochxarԺերար Դեպարդյեի եւ Ֆիլիպ Կիրկորովի, այսպես ասած, ոչխարությունից հետո, անդրադառնանք տեղական ոչխարներին: Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի հին գերեզմանոցը, որտեղ իրենց հավերժական հանգստությունն են գտել Աստղաձոր գյուղի նախկին բնակիչները, եւ, որի կենտրոնական մասում իր խարխուլ գոյությամբ աչքի է ընկնում գյուղի հին եկեղեցին (ըստ եղած տեղեկությունների, կառուցվել է 1828-1830թթ.) ամեն օր պղծվում է կամա, թե ակամա հենց հայերիս ձեռքով: Գերեզմանոցի տարածքը մերձակա ընտանիքների գառների ու ոչխարների համար վաղ գարնանից ծառայում է իբրեւ արոտավայր: Հարց է առաջանում. երեւո՞ւյթն է բնական դարձել գյուղի համար, թե՞ մարդիկ, առհասարակ, անտարբեր են հենց իրենց պապիկ-տատիկների շիրիմների նկատմամբ: Իսկ, միգուցե, գառներն ավելի ՙշնորհքո՞վ՚ են` ուրիշների փոխարեն բանուկ դարձնելով արկանած ուղին:


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում