livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

AbrahamyanԱզգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 16-ին այցելեց Արագածոտնի մարզի մի քանի բազմազավակ ընտանիքների:

Մայիսի 15-ը արդեն երկու տարի է՝ օրենսդրորեն ամրագրվել է որպես Ընտանիքի օր, որի առիթով խորհրդարանի ղեվավարը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ այցելեց մարզի գյուղական համայնքների սոցիալապես անապահով եւ բազմազավակ երեք ընտանիքների:

Շենավան գյուղում ԱԺ նախագահը եղավ Գրիգորյանների տանը. բազմանդամ այս ընտանիքում մեծանում է տասը երեխա: Քուչակ գյուղում այցելեց Պետրոսյանների ընտանիքին ու նրա վեց արու զավակներին, նույն գյուղում՝ նաեւ Երվանդյանների ընտանիքին, որտեղ ապրում է ինը երեխա, իսկ նրանց հայրը պայմանագրային զինծառայություն է անցնում Լեռնային Ղարաբաղում: Խորհրդարանի ղեկավարը բազմանդամ այս ընտանիքներին հանձնեց Ազգային ժողովի շնորհակալագրեր՝ կարեւորելով եւ բարձր գնահատելով վերջիններիս դերը հասարակության մեջ: «Ամուր ընտանիքը պետության հիմնասյունն է»,-ասաց Հովիկ Աբրահամյանը եւ հավաստիացրեց, որ իշխանությունները նրանց կողքին են լինելու եւ փորձելու են աջակցել հնարավոր բոլոր միջոցներով: Իսկ գյուղական բազմանդամ ընտանիքների հոգսերն ու սոցիալական խնդիրներն ընդհանուր են. աշխատանքն ու աշխատավարձը քիչ են, կարիքները՝ մեծ: ԱԺ նախագահն այս ընտանիքների հոգսերը փոքր ինչ թեթեւացնելու նպատակով փոխանցեց նրանց անհրաժեշտ կենցաղային տեխնիկա ու այլ պարագաներ, երեխաներին նվիրեց գրքեր, հեծանիվներ, գրենական պիտույքներով ու քաղցրավենիքով լի փաթեթեներ:

Շենավան համայնքում ԱԺ նախագահը փոքրիկ կանգառ արեց՝ զրուցելով գյուղացիների հետ: Հովիկ Աբրահամյանը լսեց գյուղացուն հուզող՝ կարտոֆիլի չիրացված բերքի, արդյունք չտված ցորենի սերմի ու դրա դիմաց վճարելիք գումարի, գյուղատնտեսական վարկերի տրամադրմանն առնչվող խնդիրների մասին: Մարզպետի ու գյուղապետի մասնակցությամբ ԱԺ նախագահը քննարկեց եւ գնահատեց գյուղատնտեսության պատկերը համայնքում ու նաեւ հնարավոր լուծումները: ԱԺ նախագահը համայնքի բնակիչներին տեղեկացրեց սոցիալական ոլորտում նախատեսված առաջիկա քայլերի մասին:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում