livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

txaԼրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, թե իբր մայիսի 11-ին տնից դուրս եկած, ապա երկու օր հետո հայտնաբերված Արարատի մարզի Գետափնյա գյուղում 18-ամյա բնակիչ Արմեն Մուրադյանը կտրել է իր երակները: Թե որքանով է այդ տեղեկությունը հավաստի, եւ առհասարակ, որտեղ է եղել երկու օր անհայտ կորած երիտասարդը հարցով դիմեցինք վերջինիս մորը` տիկին ԱՆԱՀԻՏԻՆ, ով հերքեց տեղեկատվությունն այն մասին, որ իր որդին կտրել է երակները` ասելով. - Նման բան չկա, դա իրականությանը չի համապատասխանում, կորած տղաս երակները չի կտրել, ոչ էլ այլ կերպ է իրեն վնասել: Տղաս հիմա շատ լավ է, նրան ոչ առեւանգել են, ոնց որ սաղ գրում էին, ոչ էլ ուրիշ մի բան:

- Այդ դեպքում, որտե՞ղ էր նա երկու օր, ինչո՞ւ Ձեզ իմաց չէր տալիս իր գտնվելու վայրի մասին:- Գնացել էր ընկերների հետ հանգստանալու: Երեխան գնացել է հանգստանալու, իր ա քեֆին ման գալու, ուրիշ ոչինչ:

- Իսկ դուք չգիտեի՞ք, որ ձեր որդին գնացել է ման գալու եւ հանգստանալու` մինչ ոստիկանություն դիմելը:

- Բոլորս էլ երիտասարդ ենք եղել, սխալվել ենք, չենք մտածել մեր արած քայլերի հետեւանքների մասին: Ընկերների, ընկերուհիների հետ գնացել են հանգստանալու, ինչ կա դրա մեջ, չի մտածել, որ կանհանգստանանք` չի զգուշացրել:

- Տիկին Անահիտ, խոսակցություններ կան, որ Ձեր տղան մեծ գումար է ծախսել, դրա համար էլ վախեցել է վերադառնալ, դա ճի՞շտ է:

- Ճիշտ չի, բայց երեխան մնում է երեխա, ամեն ինչ նորմալ է:Հիշեցնենք, որ երիտասարդը  դուրս էր եկել տնից մայիսի 11-ի առավոտյան եւ չէր վերադարձել, իսկ հաջորդ օրը Դիլիջանից զանգել էր եղբորը եւ խնդրել, որ գա իրեն տուն տանի:Նշենք, սակայն, որ Ոստիկանության լրատվական ծառայությունից նշեցին, որ տղան, իրոք, վնասել է ձեռքը, վերջինիս տրվել է դատաբժշկի ուղեգիր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում