livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

sevanՍևանա լճում հայտնվել են նոր ձկնատեսակներ, որոնք տեղի ձկնատեսակների համար վտանգ են ներկայացնում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հարցը բարձրացրեց ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Նա ընդգծեց, որ դրանք հատկապես վտանգավոր են իշխանի, կողակի ու բեղլուի համար:

«Սևանում այսօր կան ամուրյան չեբաչոկ, հայկական տառեխիկ, ծիածանափայլ իշխան, որոնք շատ արագ բազմանում են: Առաջին ձկնատեսակը, կարծում եմ, ներմուծել են Սևան, որպեսզի պայքարի մոծակների դեմ՝ չհասկանալով վնասը: Երկու ձկնատեսակներն էլ սնվում են նույն տեղերում, որտեղ սնվում են հենց Սևանի ձկնատեսակի մանրաձկները: Իսկ հայկական տառեխիկը, որ բոլոր գետերում միշտ տարածված է եղել, նախկինում միայն Սևանում և նրա ավազանի գետերում չկար, հիմա այնտեղ էլ է տարածվել: Սրանք կարող են խախտել Սևանի էկոհամակարգը»,- ասաց մասնագետը:

Բարդուխ Գաբրիելյանը նաև անդրադարձավ սիգ ձկնատեսակին և նշեց, որ այսօր այն վաճառում են թե՛ շուկաներում, թե՛անգամ բակերում: Նա ընդգծեց, որ վաճառքի հանված սիգը համարվում է մատղաշ սերնդի, քանի որ 1.5 տարեկան է:

«Իսկ սիգը սկսում է հասունանալ երկու տարեկանից: Այսինքն՝ մինչ այդ սիգի որսը պետք է արգելվի, որպեսզի կարողանան բազմանալ: Այն ձկները, որ տեսնում եք ոչ հասուն ձկներ են»,- ասաց նա:

Մասնագետն ընդգծեց, որ պետք է խստորեն արգելվի որսը և դատապարտվեն որսագողությամբ զբաղվողները, քանի որ, ըստ նրա՝ շատերը նախընտրում են որսալ ու տուգանվել, բայց նորից շարունակել իրենց գործը:

Բարդուխ Գաբրիելյանը ողջունեց Կառավարության այն որոշումը, որով Սևանա լիճ է բաց թողնվում մանրաձուկ, սակայն ցավով նշեց, որ լճում բնական պոպուլյացիան գրեթե ոչնչացել է:

«Ջրի մակարդակը պետք է բարձրացվի, որպեսզի ձկների բազմացման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն: Գնալով վատանում է ձկնային պաշարների վիճակը:

«Զարուհու» այն հարցին, թե կան տվյալներ Սեւանա լճի ներկայիս ձկնային պաշարների վերաբերյալ , պարոն Գաբրիելյանը պատասխանեց.

«Այսպիսի անմխիթար վիճակ ձկնային պաշարների վերաբերյալ Սեւանի պատմության մեջ դեռ չի եղել: Այսօր մենք արդյունագործական պաշար Սեւանա լճում չունենք: Եթե 80-90- ական թ. Սիգ ձկան պաշարը եղել է 30.000 տ, նախանցյալ տարի ունեցել ենք հետազոտություն և պարզել, որ մնացել է ընդամենը 8.5 տոննա։ Անցած տարի այդ թիվն իջել էր 6.5 տոննայի ու դրա 90%-ը կազմում էր ոչ հասուն տարիքի սիգը»,- ասաց նա:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում