livemarks sitemap
Երեքշաբթի, Նոյեմբերի 12, 2019

g.mariageԱյսօր Խաչիկ Ստամբուլցյանը հայտարարեց, որ մասսոնությունը Հայաստանում գործի է գցում մի նոր, քայքայիչ մեխանիզմ.

«Այսօր միասեռականության մասին օրենքը մտել է մեր Ազգային Ժողով և սեպտեմբերին պետք  է քննարկվի»,- նա ասաց, որ դա որպես խտրականության դեմ ՀՀ օրենք է քննարկվելու:

«ՀՀ խտրականության մասին օրենքում գրված է, որ խտրականություն չպետք է լինի սեռական կողմնորոշումների նկատմամբ՝ երեխաների, տարիքի, սեռի և այլն, շատ օրենքներ գրված են, բայց բոլորը գրված են որպես իրավունք, առանց պարտականության»: Խաչիկ Ստամբուլցյանը նշեց, որ այդ օրենքի հեղինակն է Օմբութսմենը՝ Կարեն Անդրեասյանը եւ նման օրենքի առկայությունը կբերի նրան, որ օրինական կդառնան միասեռ զույգերի ամուսնությունները:

Խաչիկ Ստամբուլցյանի խոսքերով այս երևույթի համար պարարտ հող նախապատրաստվել էր վաղուց. «Քոչարյանի ժամանակ, երբ որ Սահմանադրություն էր գրվում՝ վերափոխվում էր Սահմանադրությունը, այդ ժամանակ կոալիցիա կար՝ դաշնակներն էլ էին իրենց հետ և այդ ժամանակ սահմանադրության 35-րդ հոդվածի մեջ այսպես են գրել  «Չափահաս կինը, չափահաս տղամարդը իրավունք ունեն ընտանիք կազմելու»,- ո՞վ, ո՞ւմ հետ ՝ գրված չի: 17 կազմակերպությամբ պահանջեցինք, որպեսզի գրվի, որ տղամարդ և կին իրար հետ են ամուսնանալու, մեզ անարգեցին, ասելով՝ հետամնաց: Ավելին՝ Վահան Հովհաննիսյանը Դաշնակցության ասաց. « ի՞նչ կասկածամիտ ես, ինչի ամուսնությունը ուրիշ ի՞նչ տեսակի է լինում»,- ասեցի չէ, սա սողացող դիվերսիա է, գրեք «իրար հետ»՝ չգրեցին: Բացեք այդ հոդվածը կարդացեք, բոլոր տեսակի ամուսնությունները այդ հոդվածով կարելի է կատարել: Դրանք սողացող դիվերսիա էին հենց սկզբից կազմված»: Նա հիշեցրեց, որ Սովետական Հայաստանի սահմանադրության մեջ գրված էր.« Տղամարդու և կնուջ միությունը կոչվում է ընտանիք, ընտանիքը պետության փոքրագույն բջիջն է»: Նա նշեց որ. « Այն ժամանակվա կոալիցիան արդեն գիտակցաբար գնում էր այդ դիվային շարժմանը»:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում