livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

vrach1Իհարկե, Հայաստանի առողջապահության համակարագում տեղի ունեցող մի քանի բարեփոխումներ հազիվ թե որեւէ մեկը քննադատի: Դրանց թվում, օրինակ, հղիների, մինչեւ 7 տարեկան երեխաների բուժսպասարկումը պետական հավաստագրերով (սերտիֆիկատներով) իրականացնելու գործընթացներն են, որոնք, իհարկե, նկատելիորեն կրճատեցին այդ ուղղությամբ կոռուպցիայի մակարդակը:

Այլ բան, որ, մասնավորապես, մինչեւ 7 տարեկան երեխաներին պետության կողմից անվճար բուժօգնություն երաշխավորող գործընթացի հետ կապված պարբերաբար լսվում են բողոքներ, ի հայտ են գալիս տարբեր փաստեր, որոնք, մեղմ ասած, համահունչ չեն այն նպատակների, որոնք դրված են, կամ պետք է որ դրված լինեն այդ ծրագրերի հիմքում: Որպես օրինակ բերենք օրերս մարզերից մեկում Երեւան տեղափոխված մի երեխայի հարազատների պատմությունը: Մեկ-երկու ամսական երեխային ինչ-ինչ խնդիրների պատճառով տեղափոխել են տվյալ քաղաքի հիվանդանոցը (ոչ մարզկենտրոնի):

Հիվանդությունը, թեեւ բավականին  պարզ էր, սակայն համապատասխան բժիշկը պարզապես գլուխ չի հանել: Ուստիեւ երեխային որոշել են տեղափոխել մայրաքաղաք: Թարսի պես դիմացը հանգստյան օրեր էին: Մի խոսքով, մինչեւ թուղթ-թղթաբանություն, երեխային տեղ հասցնել եւ այլն, մեկ-երկու օր էլ է անցնում: Այսինքն, փաստն այն է, որ երեխան 2-3 օր զրկված է եղել նորմալ բուժօգնությունից: Դեպքը բարդ չէր, հետագա էական խնդիրներ այս դեպքում չառաջացան: Բայց չմոռանանք, որ առողջապահությունը հենց այն ոլորտն է, որտեղ ոչ թե օրերի, այլ ժամերի եւ նույնիսկ րոպեների ուշացումը կարող է մարդկային կյանք արժենալ: Մեկ-երկու ամիս էլ հենց նման դեպք տեղի ունեցավ. 2-3 տարեկան երեխային տեղափոխել են Վանաձորի հիվանդանոցներից մեկը, որտեղ կրկիրն մի որոշ ժամանակ ինչ-որ ուղղությամբ բուժումներ են արել ու արդյունք չեն ստացել: Ի վերջո, երեխային նորից հասցնում են Երեւանի մանկական հիվանդանոցներից մեկը: Այստեղ էլ ուսումնասիրում են ու զարմանում, թե ձեզ մոտ այսքան հասարակ բանը չէի±ն կարողանում բուժել: Իսկ 1-2 օրից երեխան արդեն վերակենդանացման բաժանմունքում էր ու կյանքը փրկել այդպես էլ չհաջողվեց:

Մի խոսքով, չնայած համակարգը կա, պետական հատկացումները կան, սակայն ակնհայտ է, որ բյուրոկրատական բնույթի քաշքշուկների եւ մի շարք այլ տարաբեր պատճառներով, այստեղ ադեռ լրջագույն խնդիրներ կան:  Եվ այդ ուղղությամբ ուսումնասիրություններ կատարելու համար, մեզ համար  ելակետային դարձավ ներկայացված առաջին դեպքը: Բանն այն է, որ երեխայի Երեւան ուղեգրումը ձգձգվել էր, քանի որ հարազատներին բուժկետում ներկայացրել էին Առողջապահության նախարարի հրամաններից մեկը, որ այն դեպքում, երբ տվյալ հիվանդության բուժման համար մարզային կամ համայնքային բուժհաստատությունում կա համապատասխան ատեխնիկական հնարավորություններ եւ մասնագետ, ապա բուժումը պետք է անցկացվի այնտեղ: Հակառակ դեպքում, եթե հարազատները ցանկանում են երեխային տեղափոխել մայրաքաղաք, ապա բուժումը պետք է իրականացվի վճարովի հիմունքներով: Այդ պատմությունը անհեթեթ էր նրանով, որ մոտավորապես նույն օրերին ՀՀ առողջապահության նախարարությունը միանգամայն հակառակն էր համոզում: Մասնավորապես՚ մայիսի 21-ի նախարարության կայքում ի հայտ եկավ այն հերթական հայտարարությունը, որ. ՙՊաշտոնապես տեղեկացնում ենք, որ 0-7 տարեկան երեխաների բուժումը Հայաստանում բացառապես անվճար է: Սահմանված այդ կարգը որեւէ մեկը չի կարող փոխել...՚: Գրեթե միաժամանակ` մայիսի 24-ին նախարար Դերենիկ Դումանյանն իր մոտ կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարեց. ՙԱնընդունելի է, որ փորձ է արվում ստվերել մինչեւ այժմ շատ լավ գործող ծրագիրը: 0-7 տարեկան երեխաների բուժսպասարկումը եղել եւ մնալու է պետպատվերի շրջանակներում...՚: Եթե դրան հավելենք այն, որ երեխաներին տրամադրվող պետական հավաստագրերի վրա գրված է` ՙՄինչեւ 7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության ապահովում՚ արտահայտությունը, ապա վճարովի բուծօգնության մասին խոսելու առիթ պետք է որ չունենայինք:

Բացառապես ասվածը մեկ բան է նշանակում, որ որեւէ այլ հանգամանք դա չի կարող փոխել անկախ ամեն ինչից: Բայց արի ու տես, որ թեեւ նախարարությունում խոսում է 0-7 տարեկան երեխաներին բացառապես անվճար բուժելու մասին, սակայն գտանք նախարարի այն հրամանը, որը մատնանշել էին հիշատակված համայնքային բուժհաստատություններում: Խոսքը այս տարվա հունվարի 22-ի N 90-Ա հրամանի մասին է, որով կարգավորվում է երեխաներին հիվանդանոցային բուժօգնության ուղեգրման կարգը, որի առաջին հավելվածի վերջին` 7-րդ կետը սահմանում է. ՙՍույն հրամանով սահմանված ընթացակարգով չնախատեսված, առանց ուղեգրի բժշկական կազմակակերպություններ դիմելու դեպքում  0-7 տարեկան եւ սոցիալապես անապահով երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունը եւ սպասարկումը իրականացվում է վճարովի սկզբունքով՚:

Այսինքն, բացառապես չէ, կարող են լինել կոնկրետ վիճակներ, որ երեխաների բուժօգնությունը դառնում է վճարովի: Ճիշտն ասած, կարելի է նախարարի հաստատած հիշատակած կարգի իմաստն էլ հասկանալ: Պարզապես հնարավոր է, որ ունենալով պետական հավաստագրեր, մարզերից դեպի մայրաքաղաք հիվանդ երեխաների հոսքը կտրուկ աճի, ինչն, իհարկե, ունի մարզային հիվանդանոցային համակարգը զարգացնելու առումով լուրջ վտանգ: Ընդ որում, այդ կարգի պահանջներիկց մեկը, օրինակ, այն է, որ, եթե մարզում կա մասնագետ ու համապատասխան պայմաններ, ապա երեխային պետք է բուժեն այնտեղ: Բայց արդյոք այդ սարքավորումները կամ մասնագետն իրենց որակական չափանիշներով կարո±ղ են այդ բուժումն իրականացնել: Այսինքն, տեսնելով նման վայ մասնագետի (որոնք, ի դեպ, մարզերում քիչ չեն) աշխատանքը, ո±ր մի ծնողը կուզենա իր երեխային նրան վստահել: Ուրեմն, շատ դեպքերում պարզապես ստիպված է լինելու հենց այնպես երեխային վերցնել ու առանց որեւէ փաստաթղթի տեղափոխել մայրաքաղաք: Իսկ այստեղ նրան արդեն սպասումմ է վպճարովի ծառայությունը, էլ չասած, որ հավելյալ լուրջ միջոցներ էլ պետք է ծախսի երե°խային մայրաքաղաք հասցնելու համար: Ուրեմն, եթե կա մարզային բուժհամակարգը զարգացնելու խնդիր, պետք է ավելի հղկված ամեխանիզմներ կիրառել: Համենայնդեպս, նախ հաամոզված լինել, որ մարզային բուժհաստատություններում իրոք կան որակյալ կադրեր, սարքավորումներ ու մյուս այլ անհրաժեշտությունները, որ նոր միայն մարդկանց առաջ պահանջ դրվի, որ ոչ թե Երեւան եկեք, այլ մնացեք երեխային մարզում բուժելու: Հակառակ պարագայում պարզապես ստեղծվում է կոռուպցիոն սողանք, առավել եւս, որ նախարարն էլ իր հրամանում ուղղակիորեն մատնանաշում է նաեւ վճարովի բուժօգնության տարբերակը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում