livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

kat1«Երկրորդ ամիսն է, որ Հանրապետությունում կաթի արտադրության ծավալները կտրուկ ավելանում են, գրանցվում է կաթի ծավալների աճ»: Այսօր այդ մասին հայտնեց  ՀՀ Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Իսկ դա նշանակում է, որ կաթնամթերքի գնի էժամացում է սպասվում առաջիկայում:

 

Ա. Հովհաննիսյանը շեշտեց, որ վերամշակող ձեռնարկությունները պետք է վերահաշվարկ կատարեն, եթե հումքը գնում են ավելի էժան գնով, ապա արտադրանքի գինն էլ պետք է նվազի: Նա նաև հավաստեց, որ կաթնամթերք արտադրող երկու ընկերություններ արդեն երկու օր է ինչ նվազեցրել են իրենց արտադրտեսակների գները 10 դրամով: « Կա տնտեսական մրցակցության հանձնաժողով, հանձժողովը համապատասխան հաշվարկ կատարելով ինքնարժեքի վերահաշվարկներ կանի»,-ասաց  նա:

Ինչ վերաբերում է կաթնամթերք արտադրող ընկերությունների կողմից անարատ կաթի և կաթի փոշու կիրառման ծավալներին, ապա Ա. Հովհաննիսյանն ասաց.

«Մենք ունենք սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, որը համապատասխան ուսումնասիրություններ և փորձաքննություն է իրականացնում:

Յուրաքանչյուր մեկ ու կես կիլոգրամ կաթի փոշուց՝ ըստ տեխնոլոգիայի պատրաստվում է մոտ 8,5 լիտր կաթ: Կաթի փոշուց պատրաստված կաթնամթերքը պետք է մակնշվի և անպայման նշվի՝ պատրաստված է կաթի փոշուց, թե անարատ կաթից»:

Մասնագետը տեղեկացրեց, որ կան որոշ կաթնամթերքներ, որոնց գրեթե գերակշիռ մասը պատրաստվում է կաթի փոշուց՝ դա պաղպաղակն է, որի որոկական հատկանիշները ավելի լավն են լինում, ապրանքային տեսքը ավելի լավ է ստացվում, քան անարատ կաթից ստացված պաղպաղակինը: 50% կաթի փոշուց պատրաստվում են նաև մեր կաթը և մածունը: Մնացած արտադրանքը՝ հատկապես պանիրը գրեթե 100%-ով պատրաստվում է անարատ կաթից, որովհետև կաթի փոշուց պատրաստված պանիրը չունի ապրանքային տեսք և իրացման համար նպաստավոր չէ:  

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում