livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

razmՀՀ ռազմաուսումնական հաստատություններում աղջիկներ ընդունելու որոշման արդյունավետության եւ անհրաժեշտության մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ:

Ըստ լեգենդար Կամանդոսի, եթե կողքին կին է կանգնած, տղամարդը սկսում է չափավոր մտածել ու խոսել, իրեն ավելի լուրջ է պահում. "Կանայք առավել պատասխանատվությամբ են մոտենում գործին: Ընդհանրապես, կյանքը ստիպում է կանանց լինել առավել պատասխանատու բոլոր հարաբերություններում: Օրինակ, մեզ մոտ` բուժվարչությունում, ունենք մի կին գնդապետ, իսկ ՊՆ-ում ունենք փոխգնդապետներ, շատ ունենք սպաներ մեր զինվորական համալսարաններում": Թե արդյոք այս որոշումը պայմանավորված է նրանով, որ միայն տղամարդկանցով այսօր հնարավոր չէ համալրել հայոց բանակը, բանախոսը պարզաբանեց. "Այդպես ասելը ճիշտ չէ, դա չէ գլխավոր պատճառը: Մենք գիտենք, որ մեր բանակն ունի քանակ: Իհարկե, այդ քանակը ծնելիությամբ է պայմանավորված եւ, թեպետ տղաների քանակն ամեն տարի նվազում էր, սակայն, այսօր ծնելիությունը շատացել է: Եվ բացի այդ, Նորվեգիայում ու ԱՄՆ-ում տղամարդկանց պակասություն չկա, բայց այնտեղ ծառայում են աղջիկներ ու կանայք: Ժամանակակից ռազմական տեխնիկային առավել լավ տիրապետում է կինը, դրա համար էլ կնոջ դերը բանակում բոլոր երկրներում գնահատվում է դրական: Այդ փորձը մենք պետք է սովորենք:": Սակայն, այսօր երաշխիքներ չկան, որ, իրոք, հայուհիները կցանկանան անցնել ծառայության, ինչի մասին պարոն Ա.Տեր-Թադեւոսյանը նշեց. "Չգիտեմ ինչպես կլինի, եթե հիմա գնանք համալսարաններում հայտարարենք, մի հինգ աղջիկ կասեն, որ ուզում են ծառայել, բայց կգնան տուն մեկի հայրը կասի` ոչ, մյուսի` մայրը, մի երրորդին էլ կասեն` հա, բալա ջան, գնա ծառայի: Այս պահին չենք կարող տոկոսային հարաբերություն ասել, թե քանի հոգի, իսկապես, կգան: Օրինակ, կռվի տարիներին գալիս էին, մենք մարտի դաշտում կորցրել ենք 25 աղջիկներ: Եվ, վերջապես, հայ կինն ունի Սոսե մայրիկի կերպարը եւ այնպիսի կանանց կերպարներ, որոնք դժվար պահին վերցրել են զենքն ու մեր երկրի սահմաններում մասնակցել են Արցախյան շարժմանը":

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում