livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

kabalye1Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեի այցը Հայաստան եւ Արցախ խիստ բարկացրեց ազերիներին, եւ նրանք սկսեցին իրենց թույնը թափել դեսպանատների առաջ, բայց, արի ու տես, որ, չգիտես ինչու, չարացած են նաեւ որոշ հայ գրչակներ ու «երգՉիստներ»: Ինչպես մեծն գրող Վիլյամ Սարոյանը կասեր. «Ինչ-որ բան, ինչ-որ տեղ սխալ է»: Ի վերջո, ե՞րբ կսովորենք վատաբանելու ու ծաղրելու փոխարեն, պարզապես, շնորհակալություն հայտնել, դժվար է ասել: Բայց դրան հակառակ` շատերը մեծ «ոգեւորությամբ» խոսում են 80-ամյա Մ.Կաբալիեի այժմյան վատ ձայնային տվյալների ու դժվարությամբ տեղաշարժվելու մասին եւ բղավում, թե ինչու էին բերել այդ տարեց կնոջը Հայաստան:

Հայկական «թարս» մտածելակերպի ու Մ.Կաբալիեի այցի մասին «Զարուհին» զրուցեց ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ.

kabalye- Մեզ մոտ, ընդհանրապես, մոտեցումների չափանիշները շատ տարօրինակ են: Առաջին հերթին, նա է ցանկացել գալ Հայաստան եւ միեւնույն ժամանակ քայլ է արել, որն իր համար շատ դժվար էր: Աշխարհահռչակ սոպրանոն Հայաստանում գտնվեց բավական երկար ժամանակ ու ոչ հենց այնպես, այլ շոշափեց այս ժողովուրդին, մշակույթը: Երկու օր առաջ նրան ուղղեկցում էի Մայր Աթոռ եւ տեսա, թե ինչպես ներշնչվեց, հատկապես Մայր Աթոռի տարածքում եւ տաճարում գտնվելու պահին: Նա մեծություն է, ու մեծությանը մեկնաբանել` ես երբեք չեմ անի ու խորհուրդ եմ տալիս բոլորին էլ չանել: Մենք պետք է հարգենք մեծություններին, որովհետեւ տարիքը տարիք է ու բոլորին էլ սպասվում է այդ տարիքը: Բայց մեծությունը երբեք, ոչ մի ժամանակներում իր արժեքը չի նվազեցնում, ու մենք պետք է դա ուղղակի գիտակցենք: Իսկ մնացած ասեկոսեները, խոսակցությունները ոչ մի նշանակություն չունեն:

«ԶՈՒՏ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԻ ՀԱՐՑ ԷՐ»

CharlesԿարծես հյուրընկալությունն այլեւս հայերիս բնորոշ չափանիշը չէ, ու դրան փոխարինելու է գալիս հայկական չուզողությունը կամ էլ` ՙմարդաչնման ու մարդաչհավան՚ տարրերն են գլուխ բարձրացնում: Մ.Կաբալիեին նախորդող հայաստանյան աշխարհահռչակ հյուրի` Ուելսի արքայազն Չարլզի այցելությունը նույնպես չվրիպեց չարախոսների աչքից: Համացանցով մեկ լուրեր են պտտվում, թե Չարլզը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ազգային ակադեմիական թատրոնում, երբ ներկա էր օպերային ներկայացմանը, բեմի շարժական հատվածը դիտավորության արդյունքում, չի բարձրացել: Ինչը պարզվում է` հերթական ֆանտաստիկայի ժանրին պատկանող բամբասանք է, իսկ թե ինչպես է եղել իրականում, մշակույթի նախարարը պարզաբանում է.

- Ընդամենը նոր տեխնիկայի կիրառման դժվարություն է եղել: Պատկերացնո՞ւմ եք, թե տեխնիկան ինչ չափանիշներ է ունեցել առաջ ու հիմա այն ինչքան բազմազան է, ժամանակակից համակարգեր ունի: Զուտ այդ տեխնիկային չհարմարվելու խնդիրն է, որն, իհարկե, կարող էր չլինել, բայց ընդամենը սա էր: Ոչ մի դիտավորություն չկա, որովհետեւ մենք ծառայողական հետաքննություն անցկացրեցինք, փորձարկեցինք եւ պարզվեց, որ որեւէ խնդիր չկա, զուտ մարդկային գործոնի հարց էր:

Սակայն այս ամենից հետո մարդիկ չարացած ու ատամները կռճտացնելով սպասում են հաջորդ պատմական այցելությանը, որպեսզի նոր քննադատության թեմա լինի: Ի դեպ, չար ականջներից հեռու, երեւի հաջորդ անգամ թիրախում կլինի Հռոմի պապը, ում Հայաստան է հրավիրել ՀՀ նախագահը:


Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում