livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

baliki«Տասը տարիների կտրվածքով աղջիկների առաջին տասնյակում Անի անունն էր ամենագերակշռող անունը՝ 746 երեխաների անվանակոչել են Անի»,- խոսելով Հայաստանում առավել հաճախ հանդիպող անունների մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդավարության բաժնի պետ Կարինե Կույումջյանը. :

Հաջորդ տեղերում, ըստ բանախոսի, Նարե և Մանե անուններն են եղել. «2003-ին հաջորդող տարիներին ավելացել են այդ անուններն ունեցող երեխաները: Մանեն առաջնային տեղ է ունեցել 2010 թվականին»:

Կույումջյանի հրապարակած տվյալների համաձայն՝առաջին տասնյակում են նաև Աննա, Անահիտ, Լիլիթ, Միլենա, Հասմիկ, Լուսինե անունները և այլն:

Ինչ վերաբերում է տղաների անուններին, ապա տիկին Կույումջյանն ասաց, որ տղաների առումով տասնյակի ցանկը գրեթե նույնությամբ  պահպանվել է. «Վերջին տասը տարիներին Դավիթ և Նարեկ անունները եղել են գերակշռող: Եթե 2003 թ. ընդամենը 771 տղա երեխայի են անվանել Դավիթ անունով, ապա 2012-ին` 1283 երեխայի»:

«Տասնյակի մեջ են Արման, Արթուր, Գոռ, Էրիկ, Տիգրան, Կարեն, Սամվել անունները: Գոռ անունը, եթե մի քանի տարի առաջ միջին դիրք ուներ, ապա վերջին տարիներին այն հայտնվել է երրորդ հորիզոնականում»,-ասաց բանախոսը:

Ինչ վերաբերում է տարօրինակ անուններին, ապա Կարինե Կույումջյանը նպատակահարմար չհամարեց հրապարակել, սակայն ասուլիսին ներկա ազգագրագետ Նիկոլ Մարգարյանն,ով «Իրավունքի» այն հարցին, թե այս տարիների ընդացքում, ո?րն է եղել ամենատարօրինակ անունը, պատասխանեց. «Լոռիում ինչ-որ մեկը 11 աղջկանից հետո, երբ ունեցել էր 12-րդ երեխան, որը տղա էր ծնվել, անունը դրել էր Զոռով»,-ասաց ազգագրագետը՝ նշելով, որ շատ է լինում, որ ՔԿԱԳ աշխատակիցներն են միջամտում և փորձում հետ պահել ծնողներին իրենց երեխաներին տարօրինակ անուններ դնել: Սա, ըստ բանախոսի, լավ է, սակայն, դրա իրավունքը, ընդհանուր առմամբ, նրանք չունեն:

Մարգարյանի խոսքով աղջիկների անուններն ավելի շատ ընտրվում են եղած ինֆո միջավայրից՝ սերիալներից, գեղարվեստական ֆիլմերից ու գրականությունից, իսկ տղաների դեպքում հիմնականում փոխանցվում են պապիկների անունները, քանի որ տղաները, ինչպես գիտենք, ժառանգորդ են:

«Ես հաճախ եմ հետաքրքրվել, թե աշակերտներից որ մասն է ծանոթ իր անվան բացատրությանը, և տեսնում եմ, որ շատերը չգիտեն՝ ինչ է նշանակում իրենց անունը»:

Նա նաև նշեց, որ վերջերս հետաքրքիր միտում է նկատվում, ծնողները մի փոքր փոփոխության  են ենթարկում պապիկ-տատիկների անունները՝ իրենց նոր ծնված երեխաներին անվանակոչելով նմանատիպ, բայց ոչ նույն անունով. օրինակ՝ Ալեքսանի դեպքում՝ Ալեքս, Վարդանուշի դեպքում Վարդուհի և այլն: Սրա նապատակն այն է, որ ծնողները այդպիսով հիշում են իրենց հարազատներին, բայց մյուս կողմից` իրենց երեխաները չեն տուժում իրենց պապիկ-տատիկների՝ մի փոքր ոչ բարեհունչ անունները կրելուց:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում